Տեսանյութ

«ՄԵՐ ՁԱՅՆԸ»
«ՄԵՐ ՁԱՅՆԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԴՔԱՍՏ
Ապրիլի 14, 2024

Գիտակցելով հայ երիտասարդության կարծիքի և կարիքների հանդեպ ուշադրության պակասը հայաստանյան քաղաքական ասպարեզում՝ «CONTACT 3.0» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեր ձայնը» փոդքասթը միտված է ծառայել որպես միջոց երիտասարդների համար՝ քաղաքական և սոցիալական հարցերի շուրջ բովանդակալից քննարկումների մեջ ներգրավվելու։ Այստեղ երիտասարդները հնարավորություն ունեն հայտնել իրենց տեսակետները՝ առանց որևէ մասնագիտական պատրաստվածության։ Մենք այստեղ լսում ենք երիտասարդների ձայնը։

Ավելին

ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԷ, ՈՐ ՀԱՂՈՐԴՎՈՒՄ Է

Փետրվարի 06, 2020
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Edgar Khachatryanը կարծում է, որ զինված ուժերում չեն կատարվում անհրաժեշտ փոփոխություններ՝ ոչ մարտական պայմաններում զոհերից խուսափելու համար:

Ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահը ստիպեց վերստին քննարկել բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները և դրանք ծնող խորքային պատճառերը:

Ավելին

ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»

Նոյեմբերի 12, 2019
© 2019թ. Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»

Նոյեմբերի 6-ին Երեւանում, «Մեդիա կենտրոնում» քննարկվեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության (ԽԵ) կողմից ձեւավորված մշտադիտարկող խմբի ավարտական զեկույցը` «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի» շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ։

Ավելին

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ․ ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼ և ԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Հոկտեմբերի 30, 2019
© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության:

ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Խաչատրյանն անդրադառնում է այն փոփոխություններին, որոնք կատարվել են Հայկական բանակում 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո, և որոնք չեն կատարվել։

Ավելին

«ԽԱՎԱՐՈՒՄ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

Օգոստոսի 07, 2019
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ներկայացնում է Վահագն Անտոնյանի հեղինակած «Խավարում» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է 2019թ.-ին եւ անրադառնում է հայկական զինված ուժերում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի քննության ընթացքում ծագող խնդիրներին։ Վերոնշյալ խնդիրները ներկայացված են պարտադիր ժամկետային զինծառայության ընթացքում 2018 թ.-ի մայիսին ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն գործած Լեւոն Թորոսյանի ընտանիքի անդամների պատմությունների միջոցով։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ներկայացնում է Վահագն Անտոնյանի հեղինակած «Խավարում» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է 2019թ.-ին եւ անրադառնում է հայկական զինված ուժերում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի քննության ընթացքում ծագող խնդիրներին։

Ավելին

«ԾԱՂԻԿՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՍՈՂ ՄԱՐԿ ԼՎՈՎԻՉ ՏՅՈՒԼՊԱՆՈՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄ

Նոյեմբերի 17, 2018
© 2017, «ԽԵ»: Լուսանկարի հեղինակ՝ Աննա Զաքարյան

Ուկրաինացի նկարչուհի Դանա Կավելինայի հեղինակած այս ֆիլմը նկարահանվել է 2017 թ.-ին «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում:

Ավելին