Իրականացված ծրագրեր
ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ․ ՓՈՒԼ 5
![ՀՀ պաշտպանական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության գործում քաղաքացիական հասարակության ներգրավվածության բարձրացումը ․ Փուլ 5](https://peacedialogue.am/wp-content/uploads/2023/08/bstp-150x150.jpg)
Այս նախաձեռնությամբ կազմակերպությունը նպատակ ունի կատարել դրական փոփոխություններ՝ սահմանելով ոլորտի նկատմամբ քաղաքացիական հասարակության կայուն վերահսկողություն։
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
![Հակամարտությունների կարգավորման այլընտրանքային մեխանիզմներ երիտասարդների համար](https://peacedialogue.am/wp-content/uploads/2022/08/digital-150x150.jpg)
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը 2022թ․-ի հունիսին սկսել է «Հակամարտությունների կարգավորման այլընտրանքային մեխանիզմներ» ծրագրի իրականացումը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել հակամարտությունների լուծման հմտությունները Հայաստանի տարբեր համայնքները ներկայացնող 18-30 տարեկան երիտասարդների շրջանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ և ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ
![Fostering civil society's participation in the development and implementation of state policy in the field of human rights protection in the defense sector of Armenia](https://peacedialogue.am/wp-content/uploads/2022/03/HRDS_M-150x150.jpg)
«Խաղաղության երկխոսությունը» կշարունակի 2020-2022թթ. ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի մշտադիտարկումը։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՓԱՍՏԱԳՐԵԼՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳԻՆԸ
![«Խաղաղության երկխոսություն» հկ-ն «Լեռնային Ղարաբաղ. փաստագրելով պատերազմի մարդկային գինը» ծրագրի շրջանակներում swisspeace կազմակերպության մասնագետների ներգրավմամբ իրականացնում է պատերազմի իրադարձությունները պարզաբանող նյութերի հավաքագրում՝ հիմնվելով «Հաշտեցման ռեսուրսներ» հկ-ի հետ համագործակցությամբ մշակված մեթոդաբանության վրա:](https://peacedialogue.am/wp-content/uploads/2021/06/human_cost-150x150.jpg)
«Խաղաղության երկխոսություն» հկ-ն «Լեռնային Ղարաբաղ. փաստագրելով պատերազմի մարդկային գինը» ծրագրի շրջանակներում swisspeace կազմակերպության մասնագետների ներգրավմամբ իրականացնում է պատերազմի իրադարձությունները պարզաբանող նյութերի հավաքագրում՝ հիմնվելով «Հաշտեցման ռեսուրսներ» հկ-ի հետ համագործակցությամբ մշակված մեթոդաբանության վրա: 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընթացող ծրագրի փորձնական փուլն ամփոփում է 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների իրականացման և ազդեցության վերաբերյալ փաստագրումը:
«ԲԱՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
![«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը 2020 թվականի հունվարից իրականացնում է «Բաց պատմություններ» խորագրով նախաձեռնությունը: Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ հանրային բանավեճի ձևավորմանը հակամարտությունում ներգրավված հասարակություններում: Երկարաժամկետ տեսանկյունից նախաձեռնությունն ուղղված է 44-օրյա պատերազմից հետո ապագայի իրատեսական տեսլականի ձևավորմանը, անցյալի և ներկայի դասերի, հակամարտության սոցիալական, տնտեսական, քաղաքական ազդեցության, ինչպես նաև ազգային, գենդերային, կրոնական և այլ ինքնությունների ձևավորման հետ կապված խնդիրների քննադատական ու ինքնաքննադատական վերլուծության հիման վրա:](https://peacedialogue.am/wp-content/uploads/2021/05/open_narratives-150x150.jpg)
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը 2020 թվականի հունվարից իրականացնում է «Բաց պատմություններ» խորագրով նախաձեռնությունը: Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ հանրային բանավեճի ձևավորմանը հակամարտությունում ներգրավված հասարակություններում: Երկարաժամկետ տեսանկյունից նախաձեռնությունն ուղղված է 44-օրյա պատերազմից հետո ապագայի իրատեսական տեսլականի ձևավորմանը, անցյալի և ներկայի դասերի, հակամարտության սոցիալական, տնտեսական, քաղաքական ազդեցության, ինչպես նաև ազգային, գենդերային, կրոնական և այլ ինքնությունների ձևավորման հետ կապված խնդիրների քննադատական ու ինքնաքննադատական վերլուծության հիման վրա: