Տեսանյութ

Ապրիլի 30, 2025

«1-ին Լրատվականի» լրագրող Ժիրայր Ոսկանյանը և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը քննարկում են Հայաստանի վարչապետի՝ 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում նախատեսված միջոցառումներին մասնակցելու նպատակահարմարությունն ու դրան ուղեկցող հնարավոր վտանգները։

Ավելին
Հոկտեմբերի 26, 2024

Բաց հարթակ․ Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում. Խաչատրյան
Նիկոլայ Մելիքյանն ու «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը խոսել են ինքնիշխանությունը պահելու Հայաստանի ջանքերի, Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների և Թբիլիսիում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասին:

Ավելին
Հոկտեմբերի 26, 2024

«Հ1» Հանրային հեռուստաընկերության կողմից պատրաստված տեսանյութը «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության երիտասարդական նախաձեռնություններից մեկի մասին է: Տեսանյութը ներկայացված է հայերեն լեզվով։

Ավելին
Սեպտեմբերի 29, 2024

Նիկոլայ Մելիքյանն ու «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը խոսել են Ժողովրդավարական ուժերի հարթակի նախաձեռնած ստորագրահավաքի, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների վերաբերյալ Մոսկվայի հայտարարությունների և Բագրատ Գալստանյան-Քոչարյան-Սարգսյան հանդիպման մասին:

Ավելին
Ապրիլի 14, 2024

Գիտակցելով հայ երիտասարդության կարծիքի և կարիքների հանդեպ ուշադրության պակասը հայաստանյան քաղաքական ասպարեզում՝ «CONTACT 3.0» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեր ձայնը» փոդքասթը միտված է ծառայել որպես միջոց երիտասարդների համար՝ քաղաքական և սոցիալական հարցերի շուրջ բովանդակալից քննարկումների մեջ ներգրավվելու։ Այստեղ երիտասարդները հնարավորություն ունեն հայտնել իրենց տեսակետները՝ առանց որևէ մասնագիտական պատրաստվածության։ Մենք այստեղ լսում ենք երիտասարդների ձայնը։

Ավելին

Միջոցառումներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Հլս 17 2025

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն հրավիրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, անկախ փորձագետներին և միջազգային գործընկերներին մասնակցելու երկօրյա հանրային աշխատաժողովի՝ «Հայաստանի ապագայի կանխատեսումներ. սցենարներ 2025–2028 թթ.» խորագրով։ Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի Օգոստսի 11-12, արտագնա եղանակով` Դիլիջան քաղաքում:

Application

📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 17, 2025

Ավելին