Իրականացված ծրագրեր

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Օգոստոսի 29, 2016
A Place for Peace and Ideas for Young Armenians

Այս ծրագիրը երիտասարդներին կառաջարկի ապահով և հյուրընկալ հարթակ՝ ուսումնասիրելու, քննարկելու և հայտնագործելու համար այն լեզուն, արվեստն ու գործողությունները, որոնք հիմք են հանդիսանում վառ, բազմազան եւ ժողովրդավար հասարակության ստեղծման համար:

Ավելին

ԽԱՂԱՂԱՍԵՐ ԿԱՆԱՆՑ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 31, 2015

Ծրագրի նպատակն է ակտիվացնել և խաղաղասիրական ու քաղաքացիական գործընթացների մեջ ներգրավել Կովկասի հակամարտության գոտում բնակվող կանանց ՝ ակտիվ կանանց հիմնական խումբ ստեղծելով, բազմաշերտ երկխոսություն ձևավորելով հակամարտությունից տուժած կանանց, քաղաքացիական հասարակության և որոշումներ կայացնողների միջև:

Ավելին

«ՏԵՍՆԵՆՔ, ԸՆՏՐԵՆՔ, ՓՈԽԵՆՔ…»

Հոկտեմբերի 27, 2015
«Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…»

«Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք…» անվանումն արտահայտում է կազմակերպիչների մոտեցումը. տեսնել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են հասարակության մեջ, սակայն տաբու են համարվում, զարգացնել քննադատական մտածելակերպ, հնարավորություն տալ մասնակիցներին այդ խնդիրների լուծման մեխանիզմներ գտնելու և խաղաղ ճանապարհով այդ խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար:

Ավելին

ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

Հոկտեմբերի 01, 2015

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպության www.safesoldiers.am կայքը ներկայացնել եւ հասանելի դարձնել ՀՀ տարբեր մարզերում (Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր, Արարատ եւ Սյունիք)։ Ակնկալվում է, որ ցանկություն ունեցողները կարող են ինքնուրույն, ցանկության դեպքում՝ անանուն լրացնել ՀՀ զինված ուժերում գրանցված կամ գրանցվող իրավախախտումների եւ համեմատաբար խաղաղ պայմաններում գրանցված մահվան ելքով դեպքերի՝ կայքում տեղակայված բազաները։

Ավելին

“PEACE COUNTS” ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Սեպտեմբերի 10, 2015

Այս ծրագիրն իրականացվում է մոլորակի տարբեր աշխարհամասերում հակամարտության մեջ ներգրավված տարածաշրջաններում եւ երկրներում` նպատակ ունենալով ներկայացնել աշխարհի տարբեր անկյուններում իրականացված, խաղաղությանն ուղղված զանազան հաջողված նախաձեռնություններ՝ քաջալերելու համար մարդկանց իրենց իսկ համայնքներում նմանատիպ գործողությունների իրականացնել:

Ավելին