Տեսանյութ

«ՄԵՐ ՁԱՅՆԸ»
«ՄԵՐ ՁԱՅՆԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԴՔԱՍՏ
Ապրիլի 14, 2024

Գիտակցելով հայ երիտասարդության կարծիքի և կարիքների հանդեպ ուշադրության պակասը հայաստանյան քաղաքական ասպարեզում՝ «CONTACT 3.0» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեր ձայնը» փոդքասթը միտված է ծառայել որպես միջոց երիտասարդների համար՝ քաղաքական և սոցիալական հարցերի շուրջ բովանդակալից քննարկումների մեջ ներգրավվելու։ Այստեղ երիտասարդները հնարավորություն ունեն հայտնել իրենց տեսակետները՝ առանց որևէ մասնագիտական պատրաստվածության։ Մենք այստեղ լսում ենք երիտասարդների ձայնը։

Ավելին

ՎԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՎԱԾ ԻՐ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 03, 2015

Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի ինքնասպանության (ըստ պաշտոնական վարկածի) գործով հունիսի 2-ին կայացած հերթական դատական նիստում հարցաքննվելու էր ժամկետային զինծառայող Արթուր Աբրահամյանը, ով դեպքի օրն օրապահ է եղել։ Վկան դատարանում հրաժարվեց նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքների մեծ մասից, իսկ որպես պատճառ նշեց, որ այդ ցուցմունքները տվել է ճնշումների, սպառնալիքների արդյունքում։

Ավելին

«Ծանուցագիր». տեսաձեռնարկ

Փետրվարի 16, 2015

Ուսումնասիրելով տարբեր իրավախախտումների (որոնք նաեւ մահվան ելքով միջադեպերի են հանգեցնում) պատճառ հանդիսացող ոչ կանոնադրային հարաբերությունների առկայության նախապայմանները, նախադրյալները ՀՀ զինված ուժերում ՝ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության աշխատակազմը գտնում է, որ դրա պատճառներից մեկն էլ կարող է լինել թե՛ սպայակազմի, թե՛ ժամկետային զինծառայողների սեփական պարտականությունների ու իրավունքների վերաբերյալ բավականաչափ տեղեկացված չլինելը։ Պարտականություններն առաջին հերթին են ուսուցանվում …

Ավելին

ԵՐԵՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ՖԻԼՄՈՒՄ

Սեպտեմբերի 16, 2013

Կազմակերպիչների ընկալմամբ, երիտասարդներին վավերագրական ֆիլմերի նկարահանման հմտություններ ձեռք բերելու գործում աջակցելը հնարավորություն կտա նրանց իրենց պատմությունները սեփական մեդիա արտադրության միջոցով փոխանցելով իրենց շրջապատին՝ դիմակայելու պատմական մանիպուլյացիաներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում միմյանց նկատմամբ թշնամու կերպարի ձեւավորմանը: Դասընթացի ընթացքում մասնակիցները մշակեցին երեք վավերագրական ֆիլմի սցենար եւ, ստացած գիտելիքներն օգտագործելով, նկարարահանեցին երեք վավերագրական ֆիլմ:

Ավելին

«ՄԵՆՔ ԳԻՏԱԿԻՑ ԵՆՔ». ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 24, 2013

Ակցիայի շուրջ 60 մասնակիցներից յուրաքանչյուրն իր անձնական պատկերացումներով էր միացել ինքնաբուխ հավաքին. մի մասն իր զորակցությունն էր հայտնում ՀՀ քաղաքացիներին, որոնք չնայած բազմաթիվ իրավախախտումներին, ճնշումներին, վախի մթնոլորտին, իրենց մեջ ուժ էին գտել քվե տալ իրենց նախընտրած թեկնածուներին եւ նրանց կարծիքով ակցիան ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական էր եւ անկախ այն բանից, թե քաղաքական ուժերն ինչ վերջնարդյունքի կգան, նրանց նպատակը մեկն էր՝ սատարել Քաղաքացուն:

Ավելին

«ՍՎԵՆ» (Տեսանյութ)

Փետրվարի 01, 2013

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության աշխատակազմը, փոքր-ինչ ուշացումով, հերթական անիմացիոն աշխատանքն է ներկայացնում: Մուլտֆիլմը՝ «ՍՎԵՆ» վերտառությամբ, նախատեսվում էր ավարտին հասցնել նախորդ տարեվերջին, սակայն այս անգամ այն 3D ձեւաչափով է նկարահանված, ինչի պատճառով աշխատանքները բավական ժամանակատար էին:

Ավելին