«ԽԱՎԱՐՈՒՄ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

Օգոստոսի 07, 2019
Տեսանյութ` © 2019, Վահագն Անտոնյան, «Խավարում» վավերագրական ֆիլմ:

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ներկայացնում է Վահագն Անտոնյանի հեղինակած «Խավարում» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է 2019թ.-ին եւ անրադառնում է հայկական զինված ուժերում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի քննության ընթացքում ծագող խնդիրներին։ Վերոնշյալ խնդիրները ներկայացված են պարտադիր ժամկետային զինծառայության ընթացքում 2018 թ.-ի մայիսին ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն գործած Լեւոն Թորոսյանի ընտանիքի անդամների պատմությունների միջոցով։ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ներկայացնում է Վահագն Անտոնյանի հեղինակած «Խավարում» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է 2019թ.-ին եւ անդրադառնում է հայկական զինված ուժերում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի քննության ընթացքում ծագող խնդիրներին։ Վերոնշյալ խնդիրները ներկայացված են պարտադիր ժամկետային զինծառայության ընթացքում 2018 թ.-ի մայիսին ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն գործած Լեւոն Թորոսյանի ընտանիքի անդամների պատմությունների միջոցով։

Տեսանյութ` © 2019, Վահագն Անտոնյան, «Խավարում» վավերագրական ֆիլմ:Թորոսյանի հարազատները համաձայն չեն այդ վարկածի հետ եւ գտնում են, որ իրենց որդին սպանության զոհ է. նրանք պատմում են Լեւոնի մասին, խոսում նրա մահվան հավանական պատճառների մասին եւ ներկայացնում փաստարկներ, թե ինչու համաձայն չեն պաշտոնական վարկածի հետ, ինչու են համոզված, որ քննչական մարմինների կողմից չի իրականացվում գործի անաչառ եւ համակողմանի քննություն։ Արդարության հասնելու Թորոսյանների ընտանիքի կողմից տարվող պայքարի օրինակի վրա ֆիլմի հեղինակը փորձել է ցույց տալ նաեւ ոլորտում տիրող ընդհանուր իրավիճակը. 2013թ-ից թվականից զինված ուժերում մարդու իրավունքների ոլորտում աշխատելով, «Խաղաղության երկխոսությունը» տվյալներ ունի նման տասնյակ դեպքերին վերաբերող։

Ֆիլմում տեղ են գտել ոլորտին քաջածանոթ (հասարակական, փորձագիտական գործունեություն ծավալող, լրագրության ոլորտում աշխատող) մասնագետների հետ հարցազրույցները, որոնց միջոցով հեղինակը փորձել է պարզել նաեւ, թե ինչ փոփոխություններ են եղել այս գործերը հետաքննող պետական մարմինների գործելաոճում թավշյա հեղափոխությունից հետո։


New Media Advocacy ProjectInternational Partnership for Human Rights (IPHR)Վավերագրական ֆիլմը նկարահանվել է NMAP (New Media Advocacy Project) եւ IPHR (International Partnership for Human Rights) կազմակերպությունների կողմից իրականացվող Rights Reframed ծրագրի աջակցությամբ։