«ԾԱՂԻԿՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՍՈՂ ՄԱՐԿ ԼՎՈՎԻՉ ՏՅՈՒԼՊԱՆՈՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄ

Նոյեմբերի 17, 2018
Տեսանյութ` © 2017, Դանա Կավելինա, «Ծաղիկների հետ խոսող Մարկ Լվովիչ Տյուլպանովի պատմությունը» անիմացիոն ֆիլմ: (Ռուսերեն լեզվով)

Հարգելի այցելուներ, ուրախությամբ հայտնում ենք, որ «Ծաղիկների հետ խոսող Մարկ Լվովիչ Տյուլպանովի պատմությունը» ֆիլմը այժմ հասանելի կլինի «Խաղաղության երկխոսության» կայքում: Ուկրաինացի նկարչուհի Դանա Կավելինայի հեղինակած այս ֆիլմը նկարահանվել է 2017 թ.-ին «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում:

Երբ ֆիլմը գրեթե պատրաստ էր հրապարակման, հեղինակի համակարգիչը գողացան, ինչի հետեւանքով ողջ նկարահանված նյութը կորավ։ Սակայն, մեկ ամիս անց Դանան առաջարկ ստացավ «Խաղաղության երկխոսությունից» աշխատանքները վերսկսել Հայաստանում: Ուստի` ֆիլմի վերջնական տարբերկաը նկարահանվել է հենց Հայաստանում` Վանաձորում:

«Իհարկե, Ուկրաինայում առկա կոնֆլիկտը լոկալ է, ինձ առավել մոտ եւ տրամաբանական է նկարել Դոնբասում ընթացող պատերազմի մասին։ Բայց այն, որ ես նկարահանում եմ Հայաստանում, շատ ուժեղ իմաստ ունի, որովհետեւ, ըստ իս, դա ոչ միայն Ուկրաինայի խնդիրն է, այլեւ` հակամարտություններում ներգրավված շատ այլ պետությունների ու մարդկանց, » – ասում է հեղինակը:

Բացի Ուկրաինայում տեղի ունեցած մի շարք ցուցադրություններից ֆիլմը բազմիցս ցուցադրվել է «Արենա» ծրագրի մասնակիցների կողմից իրենց երկրներում եւ համայնքներում: Բոլոր նրանք, ովքեր դիտել են ֆիլմը Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Գերմանիայում կամ Ռուսաստանում, նշել են, որ ֆիլմը դիտելիս իրենց համար անէական էր այն հանգամանքը, թե որ երկրում ու որ հակամարտության կոնտեքստի հիման վրա է պատրաստված այն, քանի որ պատերազմի հետեւանքները միանշանակ ողբերգական են, հուզում են բոլորին՝ անկախ ազգային պատկանելությունից։

2018 թ.-ին «Ծաղիկների հետ խոսող Մարկ Լվովիչ Տյուլպանովի պատմությունը» անիմացիոն ֆիլմը արժանացավ Օդեսայի Միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակին:

Մաղթում ենք ձեզ հաճելի դիտում:


Ֆիլմը պատրաստվել է«Խաղաղության երկխոսության» «ԱՐԵՆԱ. Համայնքայինթատրոնեւհանրայինարվեստ» ծրագրիշրջանակներում։
Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):
02255
«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:
aus