Գործունեություն

Հայաստանում Եվրոպական միության առաքելության 1-ին տարեդարձը. նպաստելով մարդու անվտանգությանը և վստահության ամրապնդմանը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ՆՊԱՍՏԵԼՈՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ Եւ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
Մարտի 17, 2024

2024թ. մարտի 14-ին Երևանում հրավիրվեց կլոր սեղան քննարկում, որին ներկա էին Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) ղեկավար դոկտոր Մարկուս Ռիտերը, նրա թիմը և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) ներկայացուցիչները։ Այս հանդիպումը նախաձեռնել էր «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանը՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության թիմի աջակցությամբ:

Ավելին

ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԴԱՍԵՐ

Հոկտեմբերի 10, 2015

ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված իր ծրագրի շրջանակներում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վերաբերյալ հաջորդ զրույցը Լիբանանում գործող ALEF իրավապաշտպան կազմակերպության աշխատակից Ջորջ Ղալիի հետ է։ ALEF-ը Լիբանանում գործող հասարակական, ոչ կուսակցական, շահույթ չհետապնդող, իրավապաշտպան կազմակերպություն է, որը նպատակ ունի որպես հիմնաքար ամրապնդել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը՝ …

Ավելին

«ԱՐԵՆԱ»․ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Օգոստոսի 28, 2015

«Արենա»-յի նախատեսվող արդյունքներից է լինելու նշված երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներից եւ անկախ գեղարվեստական գործիչներից բաղկացած ցանցի ստեղծումը։ Այս աշխատանքային հանդիպմանը նախապատրաստվելու համար մասնակիցները փաստագրել էին իրենց երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը կամ խաղաղասիրությանն ուղղված մի ծրագիր, որում իրենք ներգրավված են։ Արդյունքները վերլուծվեցին արդեն հանդիպման ընթացքում, ընդ որում, կազմակերպիչների կողմից ընտրված վերլուծության գործիքներն իրենց մեջ ստեղծագործական մոտեցումներ էին մեծապես ներառում։

Ավելին

«ԹԵՅԱՐԱՆ» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 19, 2015

«Թեյարան»-ը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է, որը պատրաստվել է «Խաղաղության երկխոսություն» հկ-ն ներկայացնող թիմի` Աննա Զաքարյանի, Արթուր Մանուկյանի եւ Արմեն Պապյանի կողմից:

Ավելին

ԵԼԵՆԱՆ, ԵՀՈՒԴԱՆ ԵՒ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ»

Հունիսի 09, 2015

Գերմանական «Բերգհոֆ» հիմնադրամի «Peace Counts» ծրագիրը նպատակ ունի բարձրաձայնելու եւ միջազգային հանրության համար ճանաչելի դարձնելու նման պատմությունները: Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների, քննարկումների կամ ցուցահանդեսների միջոցով, ծրագրում ներգրավված տարբեր երկների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տարիներ շարունակ տարածում են մարդու իրավունքների եւ խաղաղության համար պայքարող այս մարդկանց պատմությունները:

Ավելին

ՎԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՎԱԾ ԻՐ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 03, 2015

Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի ինքնասպանության (ըստ պաշտոնական վարկածի) գործով հունիսի 2-ին կայացած հերթական դատական նիստում հարցաքննվելու էր ժամկետային զինծառայող Արթուր Աբրահամյանը, ով դեպքի օրն օրապահ է եղել։ Վկան դատարանում հրաժարվեց նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքների մեծ մասից, իսկ որպես պատճառ նշեց, որ այդ ցուցմունքները տվել է ճնշումների, սպառնալիքների արդյունքում։

Ավելին