Գործունեություն

Հայաստանում Եվրոպական միության առաքելության 1-ին տարեդարձը. նպաստելով մարդու անվտանգությանը և վստահության ամրապնդմանը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ՆՊԱՍՏԵԼՈՎ ՄԱՐԴՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ Եւ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
Մարտի 17, 2024

2024թ. մարտի 14-ին Երևանում հրավիրվեց կլոր սեղան քննարկում, որին ներկա էին Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) ղեկավար դոկտոր Մարկուս Ռիտերը, նրա թիմը և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) ներկայացուցիչները։ Այս հանդիպումը նախաձեռնել էր «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանը՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության թիմի աջակցությամբ:

Ավելին

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱՆԱՆՑ ԵՒ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Օգոստոսի 19, 2014

Դասընթացի ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց սեփական փորձի վրա հիմնվելով ուսումնասիրել հասարակության մեջ առկա բազմաթիվ հասարակական երեւույթների միջեւ փոխադարձ կապերը, այդ երեւութների ազդեցությունը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ քաղաքացիական գործընթացների վրա:

Ավելին

ՆԵՐԿԱՅԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Հունիսի 17, 2014

Շուրջ երկու շաբաթ է, ինչ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն իր «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում իրականացնում է մի հետազոտություն` ուղղված երիտասարդների շրջանում քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումների և արժեքների ուսումնասիրությանը:

Ավելին

ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԸ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿԻՍԵՑ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՔԱՂԱԾ ԴԱՍԵՐԸ

Հունիսի 05, 2014

Դեսպանը վանաձորցի երիտասարդների, հկ-ների, լրատվամիջոցների, կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկեց հակամարտությունը, սակայն ավելի շատ ցանկացավ ուշադրություն դարձնել դրա կարգավորման ընթացքում խաղաղասիրական նախաձեռնությունների արդյունքում քաղած դասերի վրա:

Ավելին

ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ԺՈՂՈՎՐԱԴԱՎԱՐ ԿԱՄ ԽԱՂԱՂԱՍԵՐ

Ապրիլի 22, 2014

1980-ական թվականներին հրեա մի խումբ ուսուցիչներ եւ գիտնականներ անհանգստացած էին հրեական հասարակության մեջ ժողովրդավարական արժեքների հանդեպ խորացող թշնամանքով եւ օրեցօր աճող էթնոցենտրիզմով:

Ավելին

ՌՈՒՍ ԵՒ ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՒԱՎՈՐՎԵՑ

Ապրիլի 02, 2014

«Այն ինչ այս երկու օրերի ընթացքում լսում ենք մեր հայ գործընկերներից բանակում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ, մեզ լուրջ մտահոգության տեղիք է տալիս», – հայտարարեց նա՝ «Մարդու իրավունքները զինված ուժերում․փորձի համակարգում» աշխատանքային հանդիպման ընթացքում ունեցած իր ելույթում:

Ավելին