ՀԱՅԱՍՏԱՆ – ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ Եւ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄԸ

Մարտի 09, 2024
ՀԱՅԱՍՏԱՆ - ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ և ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄԸ
© 2024. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

2024 թվականի մարտի 7-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը` որպես հիմնական բանախոս հանդիպում ունեցավ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների հետ։ Կարևոր նշանակություն ունեցող այս երկխոսությունը կայացավ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի նախագահ և Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Էդգար Խաչատրյանի նախաձեռնությամբ, որի իրականացման համար մեծապես աջակցել են դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ պատվիրակության նրա թիմը:

ՀԱՅԱՍՏԱՆ - ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ և ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄԸ
Աղբյուրը` ԵՄ Հայաստան

Հանդիպմանը դեսպան Մարագոսը ողջունեց բոլոր ներկաներին՝ ընդգծելով Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ շարունակական քննարկումները խթանելու իր հանձնառությունը։ Նա նաև կարևորեց քաղաքացիական հասարակության ներգրավվածության կենսական դերը ԵՄ-Հայաստան գործընկերությունն առաջ մղելու գործում՝ հաշվի առնելով Հայաստանի և դրա հասարակության առջև ծառացած նշանակալի անցումները:

Մասնակիցները դեսպանի հետ ունեցան համապարփակ քննարկում՝ հասցեագրելով մի շարք կարևոր հարցերի, ինչպիսիք են Հայաստան-ԵՄ համագործակցության ներկայիս դինամիկան, վիզայի ազատականացմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ու մարդու իրավունքների առաջընթացին նպաստելու ԵՄ նախաձեռնությունները: Երկխոսության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքներին՝ հատուկ ուշադրության արժանացնելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անհատների իրավունքները և ապագա հեռանկարները, այդ թվում` այն պայմանները, որոնք անհրաժեշտ են այդ տարածք հայերի անվտանգ վերադարձի համար:


Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ

Միջոցառումը տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և «Խաղաղության երկխոսություն» հկ-ի համատեղ նախաձեռնությամբ՝ Sigrid Rausing Trust-ի ֆինանսական աջակցությամբ:

Եվրամիություն

PD logo

The Sigrid Rausing Trust