ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ. ԿՈՆՏԱԿՏ 3.0. ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Դեկտեմբերի 07, 2023
© 2023. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ:
© 2023. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ:

«Կոնտակտ 3.0» ծրագրի մեկնարկային միջոցառմանը հաջորդիվ` 2023 թ.-ի նոյեմբերի 14-20-ին «Խաղաղությաներկխոսություն» հկ-ն իր գերմանական գործընկեր «Օվեն» հկ-ի հետ համատեղ անցկացրեց երկրորդմիջազգային հանդիպումը: Միջոցառումը տեղի ունեցավ Գերմանիայի Պոտսդամ քաղաքում, որին մասնակցումէին ծրագրում ներգրավված երեք երկրների` Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի թիմի անդամները, ինչպեսնաև վերջին ամիսների ընթացքում տեղական մակարդակում անցկացվող սեփական նախաձեռնություններով հանդես եկած երիտասարդները: Այս հանդիպման նպատակն էր ամփոփել յուրաքանչյուր երկրումիրականացված փոքրիկ ծրագրերը, որոնք միտված էին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացներում երիտասարդների ակտիվացմանն ու զորեղացմանը: Մասնավորապես` Հայաստանում նախաձեռնությունները նպատակաուղղված էին պատերազմի բացասական հետևանքների մեղմացմանը, Ադրբեջանում` հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված ջանքերին, իսկ Գերմանիայում` ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Գերմանիայում հանգրվանած փախստականների խնդիրներին անդրադարձ կատարմանը:

Համատեղ քննարկելով ստացված արդյունքները, ձեռքբերումները և մարտահրավերները` մասնակիցները համակարգողների օգնությամբ մշակեցին նոր գաղափարներ` ուղղված ծրագրի հաջորդ փուլում նախաձեռնությունների շարունակությանը:

Ծրագրի անձնակազմն այս հանդիպմամբ առանձնապես ձգտում էր ներգրավված երիտասարդների համարստեղծել երկխոսության և փոխանակման հարթակ, որտեղ վերջիններս հնարավորություն կունենան միմյանցհետ քննարկել իրենց հուզող հարցերը, խնդիրները, ինչպես նաև խթանել խմբի կարողություններն ու մոտիվացիան հակամարտության հետևանքով տուժած հասարակություններում աշխատանք տանելու համար:

Միջոցառումն ամփոփվեց առաջիկա ամիսներին նախատեսվող նախաձեռնությունների պլանավորմամբ և դրանուղղված քայլերի ուրվագծմամբ:


owen

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.):

 

02255

«CONTACT 3.0» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

aus