Հուլիսի 31, 2020
https://www.dcaf.ch

DCAF – Անվտանգության ոլորտի կառավարման ժնեւյան կենտրոնի գործունեությունն ուղղված է պետությունների եւ մարդկանց անվտանգության ապահովմանը, անվտանգության ոլորտի ժողովրդավարական կառավարման համակարգի զարգացմանը, ինչպես նաեւ օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ձեւավորմանը:

DCAF-ն աշխատում է Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում կառավարությունների, խորհրդարանների, անվտանգության կառույցների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ` նպատակ ունենալով ամրապնդել անվտանգության ոլորտի ժողովրդավարական կառավարումը:

Վերջին տարիներին DCAF-ի գործունեությունն ուղղված է անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական եւ քաղաքացիական հասարակության կողմից վերահսկողության ձեւավորմանը, ինչպես նաեւ ոստիկանության, պաշտպանական եւ հետախուզական ոլորտների բարեփոխումներին առնչվող խնդիրների վերհանմանն ու լուծմանը: Հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա՝ DCAF-ը մշակում է հայեցակարգեր, տրամադրում խորհրդատվություններ շահագրգիռ կառույցներին, ինչպես նաեւ իրականացնում ոլորտում ներգրավված դերակատարների կարողությունների զարգացմանն ուղվված դասընթացներ:

Կայքը` https://www.dcaf.ch