Ուսումնասիրություններ և վերլուծություններ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆԵՐԱՌԱԿԱՆ Եւ ՀԱՇՎԵՏՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Սույն ճանապարհային քարտեզում ներկայացված է Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումների (ԱՈԲ) առաջխաղացման հետևողական ռազմավարություն՝ համակարգային անարդյունավետությունը հասցեագրելու և կառավարման կառույցները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով: Ընդունելով, որ բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, ճանապարհային քարտեզում նշվում է գործող ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը ներդաշնակեցնող միասնական, ռազմավարական շրջանակ ունենալու ծայրահեղ անհրաժեշտությունը:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ԽՈՍՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սույն հետազոտությունը, մասնավորապես, կոչված է բացահայտելու Հայաստանի հասարակության շրջանում գոյություն ունեցող պատկերացումները այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ անվտանգությունը (ներառյալ խաղաղությունը), ազատությունը, ինքնությունը, բարեկեցությունը։ Հետազոտության տեսական հիմքն է մարդու հիմնարար պահանջմունքների տեսությունները, մասնավորապես՝ Յոհան Գալթունգի մարդու հիմնարար պահանջմունքների տիպաբանությունը։
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐՈՒՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2023թ․-ի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ԽԵ մշտադիտարկող խումբն իրականացրել է մի շարք հարցումներ, որոնց գլխավոր թիրախ նրանք էին, ովքեր տարբեր ժամանակահատվածներում մասնակցություն են ունեցել վարժական հավաքներին։ Հարցումները նպատակաուղղված էին վարժական հավաքների ընթացքում մարդու իրավունքների վիճակը բացահայտող համապարփակ արդյունքների հավաքագրմանը։
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ընդհանուր առմամբ, այս ուսումնասիրությունը կազմակերպության փոքրիկ ներդրումն է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում` առաջարկելով հակամարտության սոցիալական ազդեցության վերաբերյալ մանրակրկիտ պատկերացում:
ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անվտանգության ոլորտի վերահսկողությունը Հայաստանում. երկու քարի արանքում» խորագիրը կրող համառոտ զեկույցը: Այն հրապարակվել է նիդերլանդական «Անվտանգության Հետազոտությունների Եվրոպական Կենտրոնի (CESS)» կողմից, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: Զեկույցը նախապատրաստվել է «Անվտագային ոլորտի մասնակցային վերահսկողության զարգացումը» ծրագրի շրջանակներում:
ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ 2023թ. ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հայաստանի Հարապետության զինված ուժեր (ԶՈւ) զորակոչի ընթացքում մարդու իրավունքների իրավիճակը, ինչպես նաև զինվորական ծառայության մասին զորակոչիկների ընկալումներն ուսումնասիրելու նպատակով, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է ՀՀ տարբեր մարզերի իրավապաշտպաններից բաղկացած մշտադիտարկող խումբ։ Մշտադիտարկող խումբը 2023թ. հունիսի 26-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ամառային զորակոչի ընթացքում, հարցումներ է անցկացրել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի գործընթացին ենթակա քաղաքացիների շրջանում։