Ուսումնասիրություններ և վերլուծություններ

Հայաստանում տարածված նարատիվները մարդու հիմնարար պահանջմունքների մասին
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ԽՈՍՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ապրիլի 27, 2024

Սույն հետազոտությունը, մասնավորապես, կոչված է բացահայտելու Հայաստանի հասարակության շրջանում գոյություն ունեցող պատկերացումները այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ անվտանգությունը (ներառյալ խաղաղությունը), ազատությունը, ինքնությունը, բարեկեցությունը։ Հետազոտության տեսական հիմքն է մարդու հիմնարար պահանջմունքների տեսությունները, մասնավորապես՝ Յոհան Գալթունգի մարդու հիմնարար պահանջմունքների տիպաբանությունը։

Ավելին

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Հոկտեմբերի 21, 2018
Հարգելի ընթերցողներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից վերջերս հրապարակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցը։

Հարգելի ընթերցողներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից վերջերս հրապարակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցը։ Այն գործնական գիտելիքներ է տալիս ապագա զինվորներին՝ զորակոչի եւ զինվորական ծառայության ընթացքում սեփական իրավունքները պաշտպանելու համար։ Ուղեցույցը կազմվել է տարիների ընթացքում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպություն դիմած քաղաքացիների հարցադրումների հիման վրա:

Ավելին

«ԽԵ» ՀԿ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հուլիսի 03, 2018
© 2018 Թ. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԱՂԲՅՈՒՐԸ` www.hetq.am

ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հերթական հաշվետվությունը՝ 2018թ. ապրիլ-հունիս ամիսների համար:

Ավելին

«ԽԵ» ՀԿ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ապրիլի 07, 2018
(2018 թ. ՀՈՒՆՎԱՐ - ՄԱՐՏ)

ՀՀ Ազգային ժողովի չորս խմբակցություններից երեքը՝ ՀՀԿ, Ծառուկյան եւ ՀՅԴ, խուսափեցին պատասխանել «Ազգ֊բանակ» հայեցակարգի, մասնավորապես՝ դրա շրջանակներում առաջարկված եւ անցած տարվա նոյեմբերին իրենց կողմից հավանության արժանացած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հարցմանը՝ չնայած օրենքի պահանջին։ Ընդ որում, եթե ՀՀԿ խմբակցությունը մերժեց տեղեկատվություն տրամադրել, ապա ՀՅԴ եւ Ծառուկյան խմբակցություններն ընդհանրապես չպատասխանեցին հարցմանը։

Ավելին

«ԽԵ» ՀԿ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հունվարի 22, 2018
2017 թ. հոկտեմբեր - դեկտեմբեր

2017 թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ – ԴԵԿՏԵՄԲԵՐ
Ներկայացնում ենք «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հերթական հաշվետվությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ: «ԽԵ»-ն խաղաղության կառուցման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում գործող ոչ կառավարական կազմակերպություն է, որի գործունեության հիմնական ճյուղերից է զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների բացահայտումը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելը, ԶՈՒ-ում առկա խնդիրների շուրջ հանրային բանավեճի ծավալումը՝ դրանց լուծման առաջարկներ մշակելու եւ իշխանություններին ներկայացնելու միջոցով այդ հիմնախնդիրների լուծմանը նպաստելու նպատակով:

Ավելին

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Դեկտեմբերի 19, 2017
This guide is based on the systematization and analysis of experiences of the ARENA network members through the use of different artistic means in their community-based, peace-building work within their respective conflict-affected societies. The publication was compiled primarily to assist the staff in the organisations that work with peace-building efforts. It is also envisioned as a resource for anyone interested in community-based, peace activism. The methodological guide intends to encourage the reader to apply some of their own initiative and adapt the examples to the needs of their own communities and within their local context.

Ձեռնարկը կհետաքրքրի, օգտակար կարող է լինել, առաջին հերթին, խաղաղասիրությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատակազմերի, աշխատակիցների համար, սակայն բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են համայնքային խաղաղասիրական ակտիվիզմով, ցանկանում են այս ոլորտում սեփական նախաձեռնություններով հանդես գալ՝ կարող են ձեռնարկում ներառված օրինակները տեղայնացնել եւ համապատասխանեցնել սեփական տեղական համատեքստին։

Ավելին