Հրապարակումներ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆԵՐԱՌԱԿԱՆ Եւ ՀԱՇՎԵՏՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Սույն ճանապարհային քարտեզում ներկայացված է Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումների (ԱՈԲ) առաջխաղացման հետևողական ռազմավարություն՝ համակարգային անարդյունավետությունը հասցեագրելու և կառավարման կառույցները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով: Ընդունելով, որ բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, ճանապարհային քարտեզում նշվում է գործող ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը ներդաշնակեցնող միասնական, ռազմավարական շրջանակ ունենալու ծայրահեղ անհրաժեշտությունը:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2023-2024

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ
ՄԻՊ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹԹ. ԳԾ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ՊՆ-Ի ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԽՄԲԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախաձեռնության շրջանակներում ձեւավորված մշտադիտարկող խմբի ավարտական զեկույցը` «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի» շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
«ԽԵ» ՀԿ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հերթական հաշվետվությունը՝ 2019թ. հունվար-հունիս ամիսների համար:
ՃՆՇՎԱԾՆԵՐԻ ԹԱՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հրատարակությունը նախատեսվել է առաջին հերթին որպես օգնություն խաղաղասիրության ոլորտում աշխատող կազմակերպությունների աշխատակազմների համար, որոնք թատերական գործիքներ են կիրառում իրենց աշխատանքում:
ՄԻՊ 2017-2019 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ՊՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՄԲԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հարգելի ընթերցող,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության (ԽԵ) «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախաձեռնության շրջանակներում ձեւավորված մշտադիտարկող խմբի միջանկյալ զեկույցը`«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի» (այսուհետ` ծրագիր) շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2017 – 2018

Հարգելի գործընկերներ, բարեկամներ, շահառուներ եւ աջակիցներ, ուրախությամբ հայտնում ենք, որ 2019 թվականի հունվարի 10-ին լրացավ «Խաղաղության երկխոսություն» (ԽԵ) հասարակական կազմակերպության գործունեության տասներորդ տարեդարձը: