«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2017 – 2018

Փետրվարի 08, 2019
© 2019. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Հարգելի գործընկերներ, բարեկամներ, շահառուներ եւ աջակիցներ, ուրախությամբ հայտնում ենք, որ 2019 թվականի հունվարի 10-ին լրացավ «Խաղաղության երկխոսություն» (ԽԵ) հասարակական կազմակերպության գործունեության տասներորդ տարեդարձը:

Չնայած վերջին տարիների ընթացքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների լարված ընթացքին` ԽԵ-ի թիմը գործընկերների հետ համատեղ շարունակել է իր գործունեությունն՝ ուղղված իրավապաշտպանության եւ խաղաղաշինության բնագավառներում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը: ԽԵ-ի շահառու են դարձել հազարավոր մարդիկ, տասնյակ հասարակական կազմակերպություններ եւ ակտիվիստական խմբեր ստացել են դրամական եւ տեխնիկական օժանդակություն, հարյուրավոր քաղաքացիների տրամադրվել է իրավական աջակցություն, հազարավոր մարդիկ մասնակցել են կազմակերպության կողմից իրականացված տեղական, տարածաշրջանային եւ միջազգային ծրագրերին, միջոցառումներին եւ դասընթացներին:

Այս հրապարակումով ձեր դատին ենք հանձնում հկ-ի երկամյա հաշվետվությունը` 2017-2018 թվականների համար:

Հաշվետվության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ անցնելով հետեւալ հղումով` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2017 – 2018 (pdf, 5 Mb)