Հրապարակումներ
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐՈՒՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2023թ․-ի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ԽԵ մշտադիտարկող խումբն իրականացրել է մի շարք հարցումներ, որոնց գլխավոր թիրախ նրանք էին, ովքեր տարբեր ժամանակահատվածներում մասնակցություն են ունեցել վարժական հավաքներին։ Հարցումները նպատակաուղղված էին վարժական հավաքների ընթացքում մարդու իրավունքների վիճակը բացահայտող համապարփակ արդյունքների հավաքագրմանը։
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
ՃՆՇՎԱԾՆԵՐԻ ԹԱՏՐՈՆԻ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հրատարակությունը նախատեսվել է առաջին հերթին որպես օգնություն խաղաղասիրության ոլորտում աշխատող կազմակերպությունների աշխատակազմների համար, որոնք թատերական գործիքներ են կիրառում իրենց աշխատանքում:
ՄԻՊ 2017-2019 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ՊՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՄԲԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հարգելի ընթերցող,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության (ԽԵ) «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախաձեռնության շրջանակներում ձեւավորված մշտադիտարկող խմբի միջանկյալ զեկույցը`«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի» (այսուհետ` ծրագիր) շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2017 – 2018
Հարգելի գործընկերներ, բարեկամներ, շահառուներ եւ աջակիցներ, ուրախությամբ հայտնում ենք, որ 2019 թվականի հունվարի 10-ին լրացավ «Խաղաղության երկխոսություն» (ԽԵ) հասարակական կազմակերպության գործունեության տասներորդ տարեդարձը:
«ՄԱՐՏԻ ՄԵԿ. Ո՞Վ Է ԱՍԵԼ, ՈՐ ԲԱՆԱԿՆ Է ԿՐԱԿԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ» ԿՈՄԻՔՍ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նկարիչ Վահրադ Մելիքջանյանի կոմիքսային պատմությունը, որը հիմնված է վերջերս, Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության կայքում հրապարակվաց «Մարտի 1-ի քրեական գործով նախկին քննչական խմբի ղեկավարն ու դատաձգաբան-փորձագետը ներգրավվել են որպես մեղադրյալներ ապացույցներ կեղծելու համար» նյութի վրա:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ
Հարգելի ընթերցողներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի կողմից վերջերս հրապարակված «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուղեցույցը։ Այն գործնական գիտելիքներ է տալիս ապագա զինվորներին՝ զորակոչի եւ զինվորական ծառայության ընթացքում սեփական իրավունքները պաշտպանելու համար։ Ուղեցույցը կազմվել է տարիների ընթացքում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպություն դիմած քաղաքացիների հարցադրումների հիման վրա: