Հրապարակումներ

Հայաստանում տարածված նարատիվները մարդու հիմնարար պահանջմունքների մասին
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ԽՈՍՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ապրիլի 27, 2024

Սույն հետազոտությունը, մասնավորապես, կոչված է բացահայտելու Հայաստանի հասարակության շրջանում գոյություն ունեցող պատկերացումները այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ անվտանգությունը (ներառյալ խաղաղությունը), ազատությունը, ինքնությունը, բարեկեցությունը։ Հետազոտության տեսական հիմքն է մարդու հիմնարար պահանջմունքների տեսությունները, մասնավորապես՝ Յոհան Գալթունգի մարդու հիմնարար պահանջմունքների տիպաբանությունը։

Ավելին

ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅՈՒ՞՛Ն։ ՀԱՅ և ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Օգոստոսի 19, 2022
Խաղաղասիրությու՞՛ն

Այս հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում Հայաստանում և Ադրբեջանում խաղաղարարների իրավիճակին և հնչեցվում անմիջականորեն նրանց ձայնը: Ավարտելով այս նախագիծը՝ ցավոք մեզ չհաջողվեց գտնել մեր բոլոր կասկածների և հարցերի պատասխանները, սակայն կիսվելով մեր փորձով՝ լիահույս ենք ընդգծել որոշ կարևոր փաստեր, որոնք նպաստում են տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին։

Ավելին

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» 2021 Թ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հունվարի 03, 2022
«Խաղաղության երկխոսության» 2021 թ-ի գործունեության արդյունքները թվերով

«Խաղաղության երկխոսություն» հկ-ն, ելնելով 2020թ.-ից ի վեր երկրում տիրող հետպատերազմյան իրողությունից, իր ջանքերն ուղղել է պատերազմի հետևանքների, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառներում ի հայտ եկած մարտահրավերների հաղթահարմանը նպաստող գործողությունների կյանքի կոչմանը։

Ստորև ներկայացնում ենք 2021թ.-ին «Խաղաղության երկխոսության» իրականացրած գործունեության քանակական արդյունքները:

Ավելին

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՆԱԽԸՆՏՐԵՆ ՈՐԴԵԳՐԵԼ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅԱՆ և ՓՈԽԼՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆՈՐ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

Դեկտեմբերի 26, 2021
Եվրամիությունում կնախընտրեն որդեգրել կոմպլեմենտարության և փոխլրացման քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ նոր առճակատում ունենալու փոխարեն

2020-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական երկրորդ լայնամասշտաբ զինված հակամարտությունը `44 օրյա պատերազմը, ինչպես նաև դրան հաջորդող և մինչ այժմ ընթացող իրադարձություններն անդառնալիորեն փոխեցին աշխարհաքաղաքական պատկերը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև պարարտ հող ստեղծեցին և խթան հանդիսացան տարածաշրջանից դուրս ուժային կենտրոնների վերադասավորման և բազմաթիվ նորանոր, հաճախ դժվար կանխատեսելի զարգացումների համար: Պատրաստվո՞ւմ է արդյոք Եվրոպական Միությունը վերաիմաստավորել իր գործունեությունը կամ վերանայել Հարավային Կովկասին առնչվող իր դիրքորոշումները՝ 44 օրյա զինված հակամարտության արդյունքում նոր status quo-ի հաստատումից հետո:

Ավելին

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Օգոստոսի 06, 2021
Զեկույց

Սույն զեկույցը հիմնված է 2020թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում պաշտպանական ոլորտին առնչվող գործողությունների կատարման ընթացքի դիտարկման արդյունքների վրա։

Ավելին

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՄՏԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Հուլիսի 03, 2021
2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին սկսված հայ–ադրբեջանական 44-օրյա պատերազմում կրած պարտության հետևանքով ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման նպատակով 2021 թ.-ի հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Խաղաղության երկխոսություն»- ն ուսումնասիրել է ԱԺ անցած քաղաքական միավորների նախընտրական ծրագրերը, քարոզարշավի ընթացքում այս ուժերի ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները, հարցազրույցները և քաղաքական բանավեճերի ընթացքում հնչեցված գաղափարներն ու մտքերը՝ պարզելու համար, թե որո՞նք են ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ այդ ուժերի տեսլականները, խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները:

Ավելին