«ՄԱՐՏԻ ՄԵԿ. Ո՞Վ Է ԱՍԵԼ, ՈՐ ԲԱՆԱԿՆ Է ԿՐԱԿԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ» ԿՈՄԻՔՍ

Նոյեմբերի 14, 2018
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նկարիչ Վահրադ Մելիքջանյանի կոմիքսային պատմությունը, որը հիմնված է վերոնշյալ նյութում բերված փաստերի վրա:
© 2018, «ԽԵ», ՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՎԱՀՐԱԴ ՄԵԼԻՔԶԱՆՅԱՆ

© 2018, «ԽԵ», ՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՎԱՀՐԱԴ ՄԵԼԻՔԶԱՆՅԱՆՀարգելի ընթերցողներ,

Վերջերս Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության կայքում հրապարակվեց «Մարտի 1-ի քրեական գործով նախկին քննչական խմբի ղեկավարն ու դատաձգաբան-փորձագետը ներգրավվել են որպես մեղադրյալներ ապացույցներ կեղծելու համար» նյութը: Ըստ նյութի` «Մարտի 1-ի» քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի ղեկավար նշանակված պաշտոնյան, քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների, ոստիկանության ծառայողների եւ փորձագետի հետ կեղծել են գործին վերաբերող ապացույցները՝ փոխարինելով ԶՈՒ ստորաբաժանումներին պատկանող զենքից կրակված փամփուշտները ոստիկանական հրազենից կրակվածներով: Կեղծելով ապացույցները, փորձ է կատարվել թաքցնել, որ այդ օրերին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների՝ ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև բախումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք հիշյալ դեպքերի ընթացքում գործադրել են հրազեն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նկարիչ Վահրադ Մելիքջանյանի կոմիքսային պատմությունը, որը հիմնված է վերոնշյալ նյութում բերված փաստերի վրա: Կոմիքսն ամբողջությամբ՝ տես այստեղ (PDF, 5 Mb)