Կարողությունների զարգացում

ՄՏԱՑԱԾԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ
Դասընթացների այս շարքը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, նպատակ ուներ Հայաստանի հյուսիսային մարզերը ներկայացնող երիտասարդների շրջանում ձևավորել հակամարտությունների հետ աշխատանքի վերաբերյալ կառուցողական մոտեցում, զարգացնել հակամարտությունների կարգավորմանն ուղղված նրանց կարողություններն ու հմտությունները և օշտել վերջիններիս գործիքակազմով` առօրյայում հանդիպող կոնֆլիկտեների իրատեսական և ռացիոնալ լուծումներ գտնելու համար:

ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ և ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»

«Լրագրությունն առանց սահմանների» փոխանակման ծրագրի երրորդ փուլն իրականացավ Հայաստանում՝ հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում։
ԿԱՅԱՑԱՎ «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՓՈՒԼԸ

Ապրիլի 16-23-ին Բեռլինում կայացավ «Լրագրությունն առանց սահմանների» մշակութային փոխանակման ծրագրի հերթական փուլը։ Ծրագիրը 2020թ.-ից ի վեր հակահամաճարակային նկատառումներով անց էր կացվում առցանց տարբերակով, և 2022թ.-ի այս միջոցառումը հանդիսանում է առաջին կենդանի շփմամբ փոխանակումը։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանը, Գերմանիան և Ֆրանսիան ներայացնող ութական մասնակիցներ, ովքեր հիմանականում դպրոցականներ են և ակտիվորեն մասնակցում են համայնքային կյանքին։
ԱՄՓՈՓԵԼՈՎ «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ 2021» ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

2021թ. հուլիսի 19-23-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն իր գործընկերներ «Une Terre Culturelle» ասոցացիայի և «Ֆրանկոգերմանական Երիտասարդական գրասենյակի» հետ համատեղ իրականացրեց «Լրագրությունն առանց սահմանների» 5-օրյա երիտասարդական ծրագիրը, որի նպատակն էր Հայաստանը, Գերմանիան և Ֆրանսիան ներկայացնող երիտասարդներին ծանոթացնել ժամանակակից լրագրությանը, սոցիալական մեդիայի մի շարք գործիքներին, ինչպես նաև անդրադառնալ դաշտում առկա խնդիրներին ու մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին:
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Վերապատրաստման ընթացքում Արցախից ժամանած 10 հոգեբաններ և սոցաշխատողներ ոլորտի հմուտ մասնագետ-դասընթացավարների օգնությամբ ծանոթացան պատերազմից տուժած երեխաների հոգեբանական խնդիրների բացահայտման, ինչպես նաև տարաբնույթ դիդակտիկ նյութերի, տեխնիկաների, դերային խաղերի, դեպքերի քննարկումների և ռելաքսացիոն վարժությունների միջոցով երեխաներին աջակցություն ցուցաբերելու նորագույն գործիքներին և մեթոդաբանություններին: Դասընթացավարները հնարավորություն ընձեռեցին մասնակիցներին կատարելագործելու իրենց տեսական և գործնական գիտելիքները, որոնք կիրառելի կլինեն տագնապայնություն, վախեր և ֆոբիաներ ունեցող երեխաների հետ մասնագիտական աշխատանք իրականացնելիս: