ԱՄՓՈՓԵԼՈՎ «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ 2021» ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հուլիսի 27, 2021
© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ` ՄԱՐԻԱՆՆԱ ԽԱԺԱԿՅԱՆ
© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ` ՄԱՐԻԱՆՆԱ ԽԱԺԱԿՅԱՆ

2021թ. հուլիսի 19-23-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն իր գործընկերներ «Une Terre Culturelle» ասոցացիայի և «Ֆրանկոգերմանական Երիտասարդական գրասենյակի» հետ համատեղ իրականացրեց «Լրագրությունն առանց սահմանների» 5-օրյա երիտասարդական ծրագիրը, որի նպատակն էր Հայաստանը, Գերմանիան և Ֆրանսիան ներկայացնող երիտասարդներին ծանոթացնել ժամանակակից լրագրությանը, սոցիալական մեդիայի մի շարք գործիքներին, ինչպես նաև անդրադառնալ դաշտում առկա խնդիրներին ու մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին:

Դասընթացի ընթացքում ութ երիտասարդ մասնակիցները դասընթացավար Մանե Պապյանի օգնությամբ քննարկեցին լրագրության հիմունքները, հարցազրույց անցկացնելու կաննոները և էթիկան, ինչպես նաև լուսա-տեսանյութերի միջոցով պատմությունների ստեղծման առանձնահատկությունները։ Այնուհետև երիտասարդներին հնարավորություն ընձեռվեց ձեռք բերված գիտելիքները կիրառել գործնականում թե՛ անհատական և թե՛ խմբային աշխատանքներ իրականացնելու միջոցով։

Ծրագրում ներգրավված երեք երկրները ներկայացնող երիտասարդների հանդիպումը տեղի ունեցավ հիբրիդային տարբերակով, որը հնարավոր դարձրեց ազգային թիմերի միջև առնցանց հարթակի միջոցով անցկացնել միջմշակութային փոխանակում, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց քաղաքների, մշակույթի և խոհանոցի վերաբերյալ զանազան տեղեկատվությամբ, ինչպես նաև կատարված աշխատանքների արդյունքներով։