Մարտի 03, 2022
Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ

Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամը (EED) անկախ, դրամաշնորհ տրամադրող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2013 թվականին Եվրամիության (ԵՄ) և ԵՄ անդամ երկրների կողմից՝ որպես ինքնավար Միջազգային վստահության հիմնադրամ՝ խթանելու ժողովրդավարությունը Եվրոպական հարևանությունում (Արևելյան գործընկերություն, Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա), Արևմտյան Բալկաններում, Թուրքիայում և այլ տարածաշրջաններում:

EED-ն աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ժողովրդավարական շարժումներին, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներին, բազմակարծության, ժողովրդավարական քաղաքական համակարգի ուղղությամբ աշխատող անկախ մեդիա հարթակներին և լրագրողներին: Դրանցում ներառված են նաև նորաստեղծ կամ չգրանցված կազմակերպությունները, ոչ պաշտոնական հարթակները, երիտասարդական խմբերը և անհատները: Մասնավորապես՝ EED-ն աջակցում է նրանց, ովքեր չեն կարող դրամաշնորհ ստանալ այլ դոնորների և ԵՄ առկա գործիքների կողմից: Աջակցության հիմքում ընկած են ժողովրդավարական արժեքների հանդեպ հավատարմությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և բռնությունը բացառող սկզբունքներին տրվող կարևորությունը:

Website: https://democracyendowment.eu/