Տեսանյութ

«ՄԵՐ ՁԱՅՆԸ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԴՔԱՍՏ
Գիտակցելով հայ երիտասարդության կարծիքի և կարիքների հանդեպ ուշադրության պակասը հայաստանյան քաղաքական ասպարեզում՝ «CONTACT 3.0» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մեր ձայնը» փոդքասթը միտված է ծառայել որպես միջոց երիտասարդների համար՝ քաղաքական և սոցիալական հարցերի շուրջ բովանդակալից քննարկումների մեջ ներգրավվելու։ Այստեղ երիտասարդները հնարավորություն ունեն հայտնել իրենց տեսակետները՝ առանց որևէ մասնագիտական պատրաստվածության։ Մենք այստեղ լսում ենք երիտասարդների ձայնը։
ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԳՏՆՎԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԽԱԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ՝ ԱՌԱՆՑ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ Եւ ՀՍՏԱԿ ՎՏԱՆԳՆԵՐՈՎ

«1-ին Լրատվականի» լրագրող Ժիրայր Ոսկանյանը և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը քննարկում են Հայաստանի վարչապետի՝ 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում նախատեսված միջոցառումներին մասնակցելու նպատակահարմարությունն ու դրան ուղեկցող հնարավոր վտանգները։
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաց հարթակ․ Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում. Խաչատրյան
Նիկոլայ Մելիքյանն ու «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը խոսել են ինքնիշխանությունը պահելու Հայաստանի ջանքերի, Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների և Թբիլիսիում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասին:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

«Հ1» Հանրային հեռուստաընկերության կողմից պատրաստված տեսանյութը «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության երիտասարդական նախաձեռնություններից մեկի մասին է: Տեսանյութը ներկայացված է հայերեն լեզվով։
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵԼՈՒ ԳԻՆԸ ՀԻՄԱ ԲԱՎԱԿԱՆ ԹԱՆԿ Է

Նիկոլայ Մելիքյանն ու «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը խոսել են Ժողովրդավարական ուժերի հարթակի նախաձեռնած ստորագրահավաքի, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների վերաբերյալ Մոսկվայի հայտարարությունների և Բագրատ Գալստանյան-Քոչարյան-Սարգսյան հանդիպման մասին: