Ուսումնասիրություններ և վերլուծություններ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆԵՐԱՌԱԿԱՆ Եւ ՀԱՇՎԵՏՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Սույն ճանապարհային քարտեզում ներկայացված է Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումների (ԱՈԲ) առաջխաղացման հետևողական ռազմավարություն՝ համակարգային անարդյունավետությունը հասցեագրելու և կառավարման կառույցները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով: Ընդունելով, որ բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, ճանապարհային քարտեզում նշվում է գործող ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը ներդաշնակեցնող միասնական, ռազմավարական շրջանակ ունենալու ծայրահեղ անհրաժեշտությունը:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ
ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԵՐՀԱՆՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Սույն վերլուծությունը պատրաստված է ՀՀ բանակում կատարված սպանությունների, դրանցով կատարված նախաքննության ու դատաքննության ընթացքում թույլ տրված խախտումների, սպանությունների՝ հանցավոր ճանապարհով կոծկումների հիմնական մեխանիզմների մասին, հիմնված է բանակային 22 գործերի ուսումնասիրության վրա, որոնց նկարագրությունները տրված են վերլուծության վերջում՝ ներփակված հավելվածում:
ՄԻԼԻՏԱՐԻԱՐԽԱՏ

«Համարո՞ւմ եք արդյոք Հայաստանը միլիտարիզացված պետություն»… Հայաստանում բնակվող շարքային քաղաքացուն ուղղած այս հարցին դուք հազիվ թե ստանաք միանշանակ «այո» կամ «ոչ» պատասխան: Մեծ հավանականություն կա, որ այս հասկացությանը քիչ թե շատ ծանոթ, կամ դրա բովանդակությունը իրականում գիտակցող մարդկանցից այս հարցին ի պատասխան կլսեք «Ոչ ավելի, քան` հարևան Ադրբեջանը եւ Թուրքիան, կամ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը»:
Խաղաղությունը երիտասարդների աչքերով

Գրքույկում, որը որոշեցինք նվիրել սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրվան, տպագրում ենք մրցույթին եւ մրցութային ծրագրից դուրս ներկայացված բազմաթիվ աշխատանքներից ընդամենը մի քանիսը: Հուսով ենք, որ գրքույկը մեկ անգամ եւս բոլորին կհիշեցնի, թե որքան կարեւոր է յուրաքանչյուրիս դերը՝ խաղաղության հասնելու դժվարին ճանապարհին:
Պետք է հայ եւ թուրք ժողովուրդները «խոսեն»

Հայ-թուրքական հարաբերությունները եւ դրա հետ կապված զարգացումները շարունակում են օրակարգային խնդիր մնալ ոչ միայն Հայաստանում եւ Թուրքիայում: Չնայած երկու երկրների մամուլը հեղեղված է հարցին վերաբերող տեղեկատվությամբ, սակայն շեշտը, հիմնականում, դրվում է բանակցություններում ներգրավված երկրների ղեկավարների, արտաքին քաղաքականության պատասխանատուների, փորձագետների հայտարարությունների եւ մեկնաբանությունների վրա, իսկ երկու երկրների հասարակությունները, հայտնվել են պասիվ «դիտորդի» կարգավիճակում… Պետք է հայ …