Հրապարակումներ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆԵՐԱՌԱԿԱՆ Եւ ՀԱՇՎԵՏՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Սույն ճանապարհային քարտեզում ներկայացված է Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումների (ԱՈԲ) առաջխաղացման հետևողական ռազմավարություն՝ համակարգային անարդյունավետությունը հասցեագրելու և կառավարման կառույցները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով: Ընդունելով, որ բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, ճանապարհային քարտեզում նշվում է գործող ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը ներդաշնակեցնող միասնական, ռազմավարական շրջանակ ունենալու ծայրահեղ անհրաժեշտությունը:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2023-2024

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ
Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՄՏԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

«Խաղաղության երկխոսություն»- ն ուսումնասիրել է ԱԺ անցած քաղաքական միավորների նախընտրական ծրագրերը, քարոզարշավի ընթացքում այս ուժերի ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները, հարցազրույցները և քաղաքական բանավեճերի ընթացքում հնչեցված գաղափարներն ու մտքերը՝ պարզելու համար, թե որո՞նք են ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ այդ ուժերի տեսլականները, խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Սույն զեկույցը հիմնված է 2020թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պաշտպանական ոլորտին առնչվող գործողությունների կատարման ընթացքի դիտարկման արդյունքների վրա։
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2019 – 2020

Հույս ունենք, որ մոտ ապագայում ձեր աջակցությամբ եւ ձեզ հետ համագործակցությամբ մեզ կհաջողվի թեպետեւ փոքր, սակայն չափազանց անհրաժեշտ փոփոխություններ մտցնել հակամարտությունից տուժած համայնքների կյանքում, նպաստել տարածաշրջանում ապահովության եւ անվտանգության մթնոլորտի հաստատմանը եւ խթանել մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների եւ հարատեւ խաղաղություն ունենալու հնարավորության նկատմամբ մեր քաղաքացիների վստահության վերակագնմանը:
2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Սույն ուսումնասիրությունն իրականացվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ պարզելու 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ զինված հարձակման արդյունքում տեղահանված անձանց կարիքները։ Ուսումնասիրության նպատակն է պարզել մարդու իրավունքների (այդ թվում՝ կյանքի, սեփականության, առողջության, կրթության), իրավական, գենդերային եւ խաղաղասիրության ոլորտներին առնչվող այն խնդիրները, որոնց ԼՂ բնակիչներն առերեսվել են տեղահանվելիս եւ ապա ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած վայրերում գտնվելու ընթացքում։
ԶԵԿՈՒՅՑ. ՌՈ ԲԵՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻՑ ԶԵՐԾ ՄՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Ուսումնասիրության արդյունքներին կարող եք ծանոթանալ ներբեռնելով զեկույցի ամբողջական տարբերակը (PDF, 3.0 Mb)