Հրապարակումներ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆԵՐԱՌԱԿԱՆ Եւ ՀԱՇՎԵՏՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Սույն ճանապարհային քարտեզում ներկայացված է Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումների (ԱՈԲ) առաջխաղացման հետևողական ռազմավարություն՝ համակարգային անարդյունավետությունը հասցեագրելու և կառավարման կառույցները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով: Ընդունելով, որ բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, ճանապարհային քարտեզում նշվում է գործող ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը ներդաշնակեցնող միասնական, ռազմավարական շրջանակ ունենալու ծայրահեղ անհրաժեշտությունը:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2023-2024

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Սույն հետազոտությունը և զեկույցը, ի տարբերություն այլ ուսումնասիրությունների, հիմնված է բացառապես տվյալների առաջնային կրողների՝ զինծառայություն անցած քաղաքացիների հետ հարցազրույցների և դրանց արդյունքների վրա:
ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅՈՒ՞՛Ն։ ՀԱՅ և ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Այս հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում Հայաստանում և Ադրբեջանում խաղաղարարների իրավիճակին և հնչեցվում անմիջականորեն նրանց ձայնը: Ավարտելով այս նախագիծը՝ ցավոք մեզ չհաջողվեց գտնել մեր բոլոր կասկածների և հարցերի պատասխանները, սակայն կիսվելով մեր փորձով՝ լիահույս ենք ընդգծել որոշ կարևոր փաստեր, որոնք նպաստում են տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին։
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» 2021 Թ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Խաղաղության երկխոսություն» հկ-ն, ելնելով 2020թ.-ից ի վեր երկրում տիրող հետպատերազմյան իրողությունից, իր ջանքերն ուղղել է պատերազմի հետևանքների, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառներում ի հայտ եկած մարտահրավերների հաղթահարմանը նպաստող գործողությունների կյանքի կոչմանը։
Ստորև ներկայացնում ենք 2021թ.-ին «Խաղաղության երկխոսության» իրականացրած գործունեության քանակական արդյունքները:
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՆԱԽԸՆՏՐԵՆ ՈՐԴԵԳՐԵԼ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅԱՆ և ՓՈԽԼՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆՈՐ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

2020-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական երկրորդ լայնամասշտաբ զինված հակամարտությունը `44 օրյա պատերազմը, ինչպես նաև դրան հաջորդող և մինչ այժմ ընթացող իրադարձություններն անդառնալիորեն փոխեցին աշխարհաքաղաքական պատկերը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև պարարտ հող ստեղծեցին և խթան հանդիսացան տարածաշրջանից դուրս ուժային կենտրոնների վերադասավորման և բազմաթիվ նորանոր, հաճախ դժվար կանխատեսելի զարգացումների համար: Պատրաստվո՞ւմ է արդյոք Եվրոպական Միությունը վերաիմաստավորել իր գործունեությունը կամ վերանայել Հարավային Կովկասին առնչվող իր դիրքորոշումները՝ 44 օրյա զինված հակամարտության արդյունքում նոր status quo-ի հաստատումից հետո:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Սույն զեկույցը հիմնված է 2020թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում պաշտպանական ոլորտին առնչվող գործողությունների կատարման ընթացքի դիտարկման արդյունքների վրա։