Հրապարակումներ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆԵՐԱՌԱԿԱՆ Եւ ՀԱՇՎԵՏՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Սույն ճանապարհային քարտեզում ներկայացված է Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումների (ԱՈԲ) առաջխաղացման հետևողական ռազմավարություն՝ համակարգային անարդյունավետությունը հասցեագրելու և կառավարման կառույցները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով: Ընդունելով, որ բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, ճանապարհային քարտեզում նշվում է գործող ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը ներդաշնակեցնող միասնական, ռազմավարական շրջանակ ունենալու ծայրահեղ անհրաժեշտությունը:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2023-2024

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ

Վերջին երկու տարիների ընթացքում մեր տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ծավալված քաղաքական և աշխարհաքաղաքական մարտահրավերները փորձության են ենթարկել այս համոզմունքը։ Այնուամենայնիվ, ականատես եղանք այն մարդկանց տոկունությանը, ում համար գործունեություն ենք ծավալում, և դա առավել ամրապնդեց նման հրատապ խնդիրների լուծմանն ուղղված մեր հանձնառությունը։ Երկխոսության, շահերի պաշտպանության և կոլեկտիվ գործողությունների փոխակերպող ուժը մնում է որպես մեզ առաջնորդող սկզբունք, նույնիսկ երբ մեր աշխատանքի համատեքստը դառնում է ավելի բարդ և փխրուն:
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ

Այս հաշվետվությունը, մասնավորապես, ուղղված է ՀՀ կառավարության կողմից նախագծված 2023-2024 թվականների գործողությունների մշտադիտարկմանը՝ թիրախավորելով պաշտպանության ոլորտում կյանքի իրավունքի պաշտպանությունը: Ըստ 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի՝ կյանքի իրավունքի հետ առնչվող համընդհանուր նպատակը վերջինիս արդունավետ պաշտպանությունն է զինված ուժերում, քրեական դատավարության ընթացքում, իրավապահ մարմինների հետ առնչվելիս, քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրելիս կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման դեպքում։
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ

ՀՀ կառավարության կողմից ընդունված 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված գործողությունների համապատասխանությունը գնահատելու համար «Խաղաղության երկխոսություն» հկ-ն մի շարք հարցումներ է հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը, պաշտպանության նախարարությանը և քննչական կոմիտեին։ Բացի այդ, կազմակերպությունը մանրակրկիտ անանուն հարցազրույցներ է անցկացրել նախկին ժամկետային զինծառայողների հետ՝ աշխարհագրական լայն շրջանակ ընդգրկելու համար ներառելով Երևանը և ՀՀ գրեթե բոլոր մարզերը:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ավելի քան 10 տարի շարունակ «Խաղաղության երկխոսություն» հկ-ն իր գործունեությունն է ծավալում ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների կարգավիճակը բարելավելու շուրջ։ 2015թ.-ից սկսած, կազմակերպության մշտադիտարկող խումբը ջանասիրաբար գնահատում և վերահսկում է այս կարգավիճակը։ 2024թ.-ի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի մշտադիտարկող խումբը մի շարք մանրակրկիտ հարցազրույցներ է անցկացրել հայկական բանակում վարժական հավաքների մասնակիցների հետ։ Հարցազրույցի նպատակն էր վարժական հավաքների ընթացքում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ համապարփակ պատկերացումներ կազմել։