Իրականացված ծրագրեր
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՆԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ
Նախագծի շրջանակներում «ԽԵ»-ն ձգտելու է վերհանել ոլորտը կարգավորող գործող ներպետական օրենսդրության բացերը քաղաքացիների խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի պաշտպանության տեսանկյունից եւ բացահայտել գոյություն ունեցող իրավական ակտերի անհամապատասխանությունը ՀՀ կողմից վավերացրած միջազգային փաստաթղթերի եւ ոլորտում ներգրավված միջազգային կառույցների կողմից ներկայացված առաջարկների հետ։
«ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ, ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Գերմանիան, Ֆրանսիան, Թուրքիան և Հայաստանը ներկայացնող 18-25 տարեկան 24 երիտասարդ Վանաձորում և Երևանում օգոստոսի 20-ից մասնակցում է չորս երկրների փոխանակման ծրագրի երկրորդ մասին, որն սկիզբ է առել 2017 թվականի նոյեմբերին՝ Մարսել քաղաքում։
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
2018 թ. սեպտեմբերին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը կձեռնարկի «Ակտիվ քաղաքացիական հասարակության մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» խորագրով նախաձեռնությունը:
«ՄԵՐ ՀԱՐԹԱԿԸ». ԱՄՓՈՓԵԼՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն սեպտեմբերի 26-ին ամփոփեց առաջնորդությանն ու նախաձեռնողականությանն ուղղված «Մեր հարթակը» եռամսյա երիտասարդական ծրագիրը, որի 10 հանդիպումներում ներգրաված են եղել Լոռու մարզի շուրջ 27 երիտասարդ։
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԶՈւ-ՈւՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ
«Խաղաղության երկխոսությունն» սկսում է իր նոր՝ «Նախազորակոչային տարիքի երիտասարդների իրազեկում ԶՈւ-ում մարդու իրավունքների թեմայի շուրջ» ծրագիրն՝ ուղղված նախազորակոչային տարիքի երիտասարդների իրազեկության մակարդակի բարձրացմանը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։