ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՆԽՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ

Նոյեմբերի 13, 2018
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհի աջակցությամբ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ռազմական ոստիկանության բաժիններում քրեական վարույթների շրջանակներում ներգրավված անձանց նկատմամբ խոշտանգումների դեպքերի կանխմանն ուղղված մի ծրագիր: «ԶՈՒ-ում գրանցված միջադեպերի արդյունքում, քրեական վարույթների շրջանակներում որպես կասկածյալ եւ վկա ՌՈ բերված անձանց խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի ապահովումը» անվանումը ստացած այս ծրագրի տեւողությունն իննը ամիս է: Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 7 հազար 989 ԱՄՆ դոլար:
© 2018. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝  «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Նախագծի շրջանակներում «ԽԵ»-ն ձգտելու է վերհանել ոլորտը կարգավորող գործող ներպետական օրենսդրության բացերը քաղաքացիների խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի պաշտպանության տեսանկյունից եւ բացահայտել գոյություն ունեցող իրավական ակտերի անհամապատասխանությունը ՀՀ կողմից վավերացրած միջազգային փաստաթղթերի եւ ոլորտում ներգրավված միջազգային կառույցների կողմից ներկայացված առաջարկների հետ։ Բացի այդ, ծրագրի անձնակազմը կներկայացնի ոլորտի իրավական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ, որոնք միտված կլինեն թեմայի շուրջ հանրության իրազեկումն ապահովելուն եւ իրավակիրառ պրակտիկայում դրական փոփոխություններ խթանելուն։

Զինված ուժերում մարդու իրավունքների հիմնախնդիրները միշտ եղել են իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում, անընդհատ բարձրաձայնվել է, որ բանակում մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, որոնք ամրագրված են ինչպես միջազգային, այնպես էլ՝ ներպետական իրավական ակտերով, կոպտորեն ոտնահարվում են։ Տարիներ շարունակ «ԽԵ»-ն նախաքննության և դատաքննության փուլերում աջակցություն է ցուցաբերում ոչ մարտական պայմաններում մահացած յոթ զինծառայողների ընտանիքներին։ Այս ոլորտում կազմակերպության ձեռք բերած փորձը ցույց է տալիս, որ հատկապես կայազորային ՌՈ բաժիններ բերման ենթարկված զինծառայողները եւ քաղաքացիները իրավական պաշտպանվածության տեսանկյունից առավել խոցելի են։

Նախանշվող նպատակին հասնելու համար, «ԽԵ»-ն կիրականացնի ոլորտը կարգավորող տեղական օրենսդրության եւ միջազգային նորմերի վերլուծություն, ՀՀ ԶՈՒ ռազմական ոստիկանության բաժիններում քրեական վարույթների շրջանակներում ներգրավված անձանց նկատմամբ խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի համակարգված փաստագրում, դեպքերի հիման վրա համառոտ տեղեկագրերի պատրաստում եւ հրապարակում: Նախագծի շրջանակներում իրականացված վերլուծության եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի ոտնահարման հավաքագրված դեպքերի ուսումնասիրության հիման վրա կկազմվի զեկույց եւ կկազմակերպվի քննարկում ՀՀ պաշտպանության, արդարադատության նախարարություների, քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, հատուկ քննչական ծառայության եւ մարդու իրավունքների ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաեւ ոլորտում ներգրավված միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նախագիծն իրականացվում է «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորի միջոցներով:

Open Society Foundations

Institute of Public Policy

Union of Infromed Citizens NGO

logo-EU

«Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագիրն իրականացնում է ԲՀՀ-Հայաստանը` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ համագործակցելով Հանրային քաղաքականության ինստիտուտ և Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունների հետ: