Ծրագրեր

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ․ ՓՈՒԼ 6
Ծրագրի նպատակն է վերհանել ոլորտի խնդիրները և մշակել հետազոտությունների վրա հիմնված առաջարկներ, որոնք կբարձրացնեն խորհրդարանի, պետական մարմինների և համապատասխան տեղական և միջազգային շահագրգիռ կողմերի արդյունավետությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում։
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ․ ՓՈՒԼ 6

Ծրագրի նպատակն է վերհանել ոլորտի խնդիրները և մշակել հետազոտությունների վրա հիմնված առաջարկներ, որոնք կբարձրացնեն խորհրդարանի, պետական մարմինների և համապատասխան տեղական և միջազգային շահագրգիռ կողմերի արդյունավետությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ Եւ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵւ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ․ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Կազմակերպությունն իր գործընկերների հետ միասին նպատակադրվել է հստակեցնել սոցիալական բազմազան խմբերի պահանջներն ու մտահոգությունները։ Ստացված տեղեկությունները էական են ոչ միայն պաշտոնական բանակցությունների պատասխանատուների իրազեկման, այլ նաև բացահայտելու այն խնդիրները, որոնք խոչընդոտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը։
ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ․ ՓՈՒԼ 5

Այս նախաձեռնությամբ կազմակերպությունը նպատակ ունի կատարել դրական փոփոխություններ՝ սահմանելով ոլորտի նկատմամբ քաղաքացիական հասարակության կայուն վերահսկողություն։
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը 2022թ․-ի հունիսին սկսել է «Հակամարտությունների կարգավորման այլընտրանքային մեխանիզմներ» ծրագրի իրականացումը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել հակամարտությունների լուծման հմտությունները Հայաստանի տարբեր համայնքները ներկայացնող 18-30 տարեկան երիտասարդների շրջանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ և ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ

«Խաղաղության երկխոսությունը» կշարունակի 2020-2022թթ. ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի մշտադիտարկումը։