ՀԱՅԱՍՏԱՆԻ Եւ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵւ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ․ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Օգոստոսի 28, 2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդակենտրոն խաղաղության պայմանագրի ստեղծում․ Հակամարտությունից տուժած համայնքների կարիքների բացահայտում
© 2023. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Լինելով ԵՄ-ի աջակցության ներքո գործող «EU4PEACE: Փուլ 2» ծրագրի մի մաս՝ «Խաղաղության երկխոսություն» հկ-ն նվիրված է հակամարտության մեջ ներգրավված հասարակությունների տեսակետների բացահայտման գործին` Հայաստանի և Ադրբեջանի միջև բովանդակալից և երկարաժամկետ խաղաղության հասնելու ճանապարհին կանգնած խոչընդոտների ուսումնասիրման վրա կենտրոնանալով։ Կազմակերպությունն իր գործընկերների հետ միասին նպատակադրվել է հստակեցնել սոցիալական բազմազան խմբերի պահանջներն ու մտահոգությունները։ Ստացված տեղեկությունները էական են ոչ միայն պաշտոնական բանակցությունների պատասխանատուների իրազեկման, այլ նաև բացահայտելու այն խնդիրները, որոնք խոչընդոտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը։

Կարիքների գնահատման վրա հիմնված մոտեցման միջոցով «Խաղաղության երկխոսություն» հկ-ն ձգտում է հակամարտությունների կարգավորման գործընթացի հետ կապված հասարակության ակնկալիքներին ներհատուկ հակասությունների խորը ըմբռնմանը: Այս ջանքերն ընդգծում են հակամարտության լուծմանն ուղղված ռազմավարությունների ձևավորման կարևորությունը, որոնք համընկնում են հակամարտության սկզբնաղբյուրների հետ։ Պարզ ասած, նախաձեռնությունը ձգտում է բարձրացնել դեռևս չլուծված կոնֆլիկտի մեջ անմիջական ներգրավվածություն ունեցող մարդկանց ձայները։


Website: https://www.c-r.orgԾրագիրն իրականացվում է «Հաշտեցման Ռեսուրսներ» հկ-ի հետ սերտ համագործագծությամբ` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։