«Խաղաղության երկխոսության» հայտարարությունները

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ 2025 Թ.-Ի ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
📌 «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2025 թ.-ի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ» ԸՆԴԳՐԿՎԵՑ ՄԻՊ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025ԹԹ. ԳԾ-Ի ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ
ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` մենք ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը, վերականգնելու իրենց արժանապատվությունը, իրավունքներն ու արդարությունը։
ԽԵ-Ն ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ՄԻՊ ԳԾ-Ի ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ

2020թ․ հուլիսի 1-ին խորհրդի անդամների կողմից կատարված ընտրության արդյունքում` ձայների պարզ մեծամասնությամբ, վերոնշյալ յոթ կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգրկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի կազմում։
Մահացել է CMI-ի գործադիր տնօրեն Թուիյա Թալվիտիեն

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի թիմն իր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում CMI- ի թիմին և Տուիյայի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին:
Լուսանկարում ՝ Թուիյա Թալվիտիեն: Աղբյուրը ՝ CMI (www.cmi.fi)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում» «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ
Հայտարարում ենք, որ մեր կազմակերպությունը կշարունակի զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործունեությունն՝ օգտագործելով այլ հարթակներ եւ օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ, քանի որ իրավականորեն հիմնավորված մոտեցումների եւ մեխանիզմների բացակայությունն ու համակարգի՝ կոռուպցիայից ձերբազատված չլինելը խոչընդոտում,խաթարում են Խմբի շրջանակներում մեր կազմակերպության առաքելությամբ պայմանավորված գործունեության արդյունավետ իրականացումը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՐԱՎԵՐ

Ընդունող կազմակերպություն՝ «Խաղաղության երկխոսություն» հկ
Պրակտիկայի անցկացման վայրը` Վանաձոր
Տեւողությունը՝ հունիսի 1 – նոյեմբերի 30
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2019թ. մայիսի 15
«Խաղաղության երկխոսության» մարդու իրավունքների պաշտպանության բաժնում վեցամսյա վճարվող աշխատանքային պրակտիկայի համար կարող են դիմել բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած կամ բուհի համապատասխան բաժնում ուսանող բարձր կուրսերի ուսանողներ, որոնք ցանկանում են կրթությունը համատեղել գործնական աշխատանքի հետ։ Աշխատանքային պրակտիկան հաջող անցնելու դեպքում՝ հնարավոր է երկարաժամկետ աշխատանքային պայմանագրի կնքում պրակտիկանտի հետ։