Մահացել է CMI-ի գործադիր տնօրեն Թուիյա Թալվիտիեն

Հունվարի 04, 2020
Լուսանկարում ՝ Թուիյա Թալվիտիեն: Աղբյուրը ՝ CMI (www.cmi.fi)
Լուսանկարում ՝ Թուիյա Թալվիտիեն: Աղբյուրը ՝ CMI (www.cmi.fi)

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ֆիննական գործընկեր «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» (CMI) գործադիր տնօրեն Թուիյա Թալվիտիեն մահացել է իր տանը` Ֆիննական Էսպո քաղաքում` հինգշաբթի, 2020-ի հունվարի 2-ին:

Թալվիտիեն աշխատել է որպես CMI- ի տնօրենների խորհրդի անդամ 2005-2009 թվականներին, իսկ 2009 թվականից ի վեր հանդիսացել է կազմակերպության գործադիր տնօրենը: Նրա ղեկավարության ներքո CMI-ը դարձավ աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկը:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի թիմն իր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում CMI- ի ամբողջ թիմին և Տուիյայի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին: