Գործունեություն

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2026-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունը ձգտում է միավորել ԵՄ Արևելյան գործընկերության երկներում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաններին ու խաղաղության կառուցման ուղղությամբ գործունեություն ծավալող ակտիվիստներին՝ մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՆՎՏԱԳԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2022թ.-ին հունիսի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցան անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության թեմային նվիրված երկու աշխատանքային քննարկում: Միջոցառումները կայացան նիդերլանդական «Անվտանգության հետազոտությունների եվրապական կենտրոնի» (CESS) և հայաստանյան «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անվտագային ոլորտի մասնակցային վերահսկողության զարգացումը» (DIOS) ծրագրի շրջանակներում:
ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2022 թվականի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին։
ԿԱՅԱՑԱՎ «ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԵՌԼԻՆՅԱՆ ՓՈՒԼԸ

Ապրիլի 16-23-ին Բեռլինում կայացավ «Լրագրությունն առանց սահմանների» մշակութային փոխանակման ծրագրի հերթական փուլը։ Ծրագիրը 2020թ.-ից ի վեր հակահամաճարակային նկատառումներով անց էր կացվում առցանց տարբերակով, և 2022թ.-ի այս միջոցառումը հանդիսանում է առաջին կենդանի շփմամբ փոխանակումը։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանը, Գերմանիան և Ֆրանսիան ներայացնող ութական մասնակիցներ, ովքեր հիմանականում դպրոցականներ են և ակտիվորեն մասնակցում են համայնքային կյանքին։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ Եւ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԺՆԵւՈՒՄ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյանը մասնակցեց 2022 թվականի ապրիլի 25-28-ին Ժնևում կայացած «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով միջոցառմանը, որն իրականացվեց Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի` «DCAF» կողմից:
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Եւ ԵՍ» ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Միջոցառմանը մասնակցում էին 15-18 տարեկան 14 երիտասարդներ սահմանամերձ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, ինչպես նաև Լոռու մարզերի տարբեր համայնքներից և Երևան քաղաքից։ Քննարկման նպատակն էր հնարավորություն ընձեռել մասնակիցներին իրենց հասակակիցների հետ քննարկելու տարածաշրջանի պատմության վերաբերյալ իրենց ընկալումները, ինչպես նաև տեղի ունեցած և այժմ ընթացող իրադարձություններին առնչվող իրենց անձնական և հավաքական հիշողություններն ու դրանք մյուսներին փոխանցելու ուղիները։