«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Եւ ԵՍ» ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբերի 24, 2021
© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ` ՄԱՐԻԱՆՆԱ ԽԱԺԱԿՅԱՆ
© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ` ՄԱՐԻԱՆՆԱ ԽԱԺԱԿՅԱՆ

2021թ. դեկտեմբերի 18-19-ին Լոռու մարզի Շահումյան համայնքում տեղի ունեցավ «Պատմությունը և ես» խորագրով դասընթաց-քննարկում, որն իրականացվեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից 2021թ. սեպտեմբերի 3-5-ին անցկացված «Ղարաբաղյան հակամարտության սոցիալական և քաղաքական ազդեցությունների վերաբերյալ հանրային քննարկումների խթանում» եռօրյա վերապատրաստման մասնակից Մանե Պապյանի նախաձեռնությամբ։

Միջոցառմանը մասնակցում էին 15-18 տարեկան 14 երիտասարդներ սահմանամերձ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, ինչպես նաև Լոռու մարզերի տարբեր համայնքներից և Երևան քաղաքից։ Քննարկման նպատակն էր հնարավորություն ընձեռել մասնակիցներին իրենց հասակակիցների հետ քննարկելու տարածաշրջանի պատմության վերաբերյալ իրենց ընկալումները, ինչպես նաև տեղի ունեցած և այժմ ընթացող իրադարձություններին առնչվող իրենց անձնական և հավաքական հիշողություններն ու դրանք մյուսներին փոխանցելու ուղիները։

© 2021. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ` ՄԱՐԻԱՆՆԱ ԽԱԺԱԿՅԱՆ
© 2021. Լուսանկարը` «Խաղաղության երկխոսություն» ՀԿ: Հեղինակ` Մարիաննա Խաժակյան

Երկօրյա քննարկման ընթացքում դասընթացավարներ Մանե Պապյանի և Շուշաննա Թևանյանի կողմից առաջարկվող տարատեսակ մտավարժությունների և մեթոդների միջոցով երիտասարդ մասնակիցները փորձեցին պատասխաններ գտնել իրենց հուզող հարցերին՝ կապված մի շարք արդիական թեմաների հետ, ինչպիսիք են պատերազմը, խաղաղությունը, ինքնությունը, կրոնը, ազգային արժեքներն ու հասարակության մեջ տարածված կարծրատիպերը։


Conciliation Resources-ը Մեծ Բրիտանիայում տեղակայված կազմակերպություն է, որն աշխատում է հակամարտություններում ներգրավված մարդկանց հետ, աջակցում է, ֆինանսավորում եւ խորհրդատվություն տրամադրում՝ բռնությունները կանխարգելելու եւ խաղաղություն կառուցելու համար։

Միջոցառումը կազմակերպվել է «Բաց պատմություններ» նախաձեռնության շրջանակներում, որը «Խաղաղության երկխոսություն» հկ-ն իրականացնում է «Հաշտեցման ռեսուրսներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։