Գործունեություն

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2026-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունը ձգտում է միավորել ԵՄ Արևելյան գործընկերության երկներում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաններին ու խաղաղության կառուցման ուղղությամբ գործունեություն ծավալող ակտիվիստներին՝ մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՖՈՐՈՒՄ-ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ ԲԱՆԱԿՈՒՄ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակեպության գրասենյակում երեկոյան ժամերին արդեն երկու շաբաթից ավելի գործող «Ճնշվածների թատրոնի» խմբակի անդամներն առաջին ներկայացումները բեմադրեցին Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար:
ԵՐԵՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ՖԻԼՄՈՒՄ

Կազմակերպիչների ընկալմամբ, երիտասարդներին վավերագրական ֆիլմերի նկարահանման հմտություններ ձեռք բերելու գործում աջակցելը հնարավորություն կտա նրանց իրենց պատմությունները սեփական մեդիա արտադրության միջոցով փոխանցելով իրենց շրջապատին՝ դիմակայելու պատմական մանիպուլյացիաներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում միմյանց նկատմամբ թշնամու կերպարի ձեւավորմանը: Դասընթացի ընթացքում մասնակիցները մշակեցին երեք վավերագրական ֆիլմի սցենար եւ, ստացած գիտելիքներն օգտագործելով, նկարարահանեցին երեք վավերագրական ֆիլմ:
ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՒՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2013թ.-ի հուլիսի 5-9-ը Ստամբուլում կայացավ նիդեռլանդական IKV Pax Christi կազմակերպության եւ նրա հարավ-կովկասյան գործընկերների հանդիպումը, որի նպատակը խաղաղասիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար ռազմավարական պլանավորման նոր մեթոդաբանության համատեղ մշակումն ու զարգացումն էր:
«ԵՍ ԵՒ ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հերթական դասընթացն ավարտվեց․ հունիսի 25-ից հուլիսի 3-ը Թբիլիսիում կայացած, վավերագրական ֆիլմերի վերաբերյալ դասընթացին մասնակցելու հնարավորություն ստացավ ԼՂ հակամարտությունում ներգրավված հասարակությունները ներկայացնող 12 երիտասարդ:
«ԱՐԴԱՐԱԴԱՏԱՐԱՆՆ» ԻՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՎՃԻՌԸ ԿԱՅԱՑՐԵՑ

Երեկ՝ հունիսի 8-ին, «Արդարադատարանը», նախագահությամբ դատավոր Գարեգին Արդարադատյանի (փաստաբան Կարեն Թումանյան), իր անդրանիկ նիստում իր առաջին վճիռը կայացրեց… հանուն «Խաղաղության երկխոսության»: