Գործունեություն

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2026-2030ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպությունը ձգտում է միավորել ԵՄ Արևելյան գործընկերության երկներում և Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող փորձառու իրավապաշտպաններին ու խաղաղության կառուցման ուղղությամբ գործունեություն ծավալող ակտիվիստներին՝ մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԸ` ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Տարբեր երկրներից 30 խաղաղասերներ եւ մարդու իրավունքների ակտիվիստներ Բեռլինում քննարկեցին խաղաղասիրական գործընթացներում քաղաքացիական հասարակության դերը։
ԲԱՆԱԿՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

2010 – 2015 թվականների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում արձանագրված ոչ մարտական պայմաններում գրանցված 206 միջադեպից 48-ն ինքնասպանությունների, 43-ն՝ սպանությունների հետեւանք են:
ԲԱՆԱԿՈՒՄ 2010 – 2015 Թ. ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

Վերջին վեց տարվա ընթացքում ոչ մարտական իրավիճակներում զինծառայողների մահվան ելքով միջադեպերի 33%-ը տեղի է ունեցել դժբախտ պատահարների հետեւանքով:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017-2019ԹԹ. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ «ԽԵ» ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության ինտերնետային կայքում հրապարակված, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների` 2017-2019թթ. ծրագրի նախագծի մշակման համար հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկություններ ուղարկելու վերաբերյալ հայտարարության «Խաղաղության երկխոսություն» հկ-ն պաշտպանության նախարարությանն է ուղարկել իր առաջարկները:
ԲԱՆԱԿԸ ՆՈՐԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԻ

Կազմակերպության հարցմանն ի պատասխան, օգոստոսի 11-ին ստացված գրությունում ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը նշում է. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ եւ 12-րդ հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության՝ 1998 թ.-ի մարտի 13-ի թիվ 173 և 1998 թ.-ի հոկտեմբերի 29-ի թիվ 665 որոշումների համաձայն, կազմակերպության կողմից հայցվող բոլոր հարցերի պատասխանները եւ պահանջվող իրավական ակտերը պարունակում են պետական և ծառայողական գաղտնիք։