Մարդու իրավունքներ և Ժողովրդավարացում

ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ ԵՒ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ ԵՒ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Մայիսի 22, 2024

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2024 թ.ի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին: Մինչ զորակոչի ավարտը զորակոչիկները և նրանց ընտանիքի անդամները կարող են դիմել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը իրավաբանական խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով:

Ավելին

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Հունիսի 09, 2020
© 2020. Լուսանկարը` «Խաղաղության երկխոսություն» հկ: Հեղինակ՝ Մարիաննա Խաժակյան

2020 թ.-ի հունիսի 4-ին Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները Ազգային ժողովում հյուրընկալեցին «Խաղաղության երկխոսություն» հկ-ի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության սահմանման գործում» ծրագրի անձնակազմին:

Ավելին

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵԹԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ

Մայիսի 29, 2020
© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Այս փաստաթուղթը մշակել են ոլորտային անկախ մասնագետներ, հաշվի առնելով ինչպես մեր երկրի կարիքները, այնպես էլ մի քանի երկրների փորձը, որոնք անցումային արդարադատության մեխանիզմներ են գործարկել:

Ավելին

ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մայիսի 14, 2020
© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը տրամադրում է իրավական աջակցություն զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ:

Ավելին

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Մայիսի 07, 2020
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 10-ն է։ Հետադարձ կապ կհաստատվի միայն ընտրված դիմորդների հետ։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում Հայաստանում գործող քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թթ.-ի գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության մշտադիտարկում իրականացնելու նպատակով։ Ծրագրին մասնակցելու համար ՀՀ հյուրաքանչյուր մարզից եւ Երեւան քաղաքից կընտրվեն երկուական մասնակից:

Ավելին

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ …

Ապրիլի 20, 2020
© 2020. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

2020թ.-ի սկզբին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ներգրավվեց «Անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի» աշխատանքներում:

Ավելին