Ուսումնասիրություններ և վերլուծություններ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆԵՐԱՌԱԿԱՆ Եւ ՀԱՇՎԵՏՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Սույն ճանապարհային քարտեզում ներկայացված է Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումների (ԱՈԲ) առաջխաղացման հետևողական ռազմավարություն՝ համակարգային անարդյունավետությունը հասցեագրելու և կառավարման կառույցները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով: Ընդունելով, որ բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, ճանապարհային քարտեզում նշվում է գործող ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը ներդաշնակեցնող միասնական, ռազմավարական շրջանակ ունենալու ծայրահեղ անհրաժեշտությունը:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ
ԲԱՆԱԿՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

2010 – 2015 թվականների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում արձանագրված ոչ մարտական պայմաններում գրանցված 206 միջադեպից 48-ն ինքնասպանությունների, 43-ն՝ սպանությունների հետեւանք են:
ԲԱՆԱԿՈՒՄ 2010 – 2015 Թ. ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

Վերջին վեց տարվա ընթացքում ոչ մարտական իրավիճակներում զինծառայողների մահվան ելքով միջադեպերի 33%-ը տեղի է ունեցել դժբախտ պատահարների հետեւանքով:
ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ԱՐԵՆԱ» ամառային դպրոցի մասնակիցների կողմից ստեղծված գրաֆիկական պատմությունները:
«ԱՐԵՆԱ․ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ» ԹԵՐԹ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ԱՐԵՆԱ համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում հրապարակված համանուն թերթի անգլերեն և ռուսերեն տարբերակները:
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԵԻ (ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ)

Սույն ուսումնասիրությունն իրականացվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ PAX նիդեռլանդական կազմակերպության աջակցությամբ իրականացվող«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրության նպատակն է վերհանել երիտասարդների ընկալումները Հայաստանի ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, անվտանգության և մի շարք այլ հարցերի շուրջ: