Ուսումնասիրություններ և վերլուծություններ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆԵՐԱՌԱԿԱՆ Եւ ՀԱՇՎԵՏՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Սույն ճանապարհային քարտեզում ներկայացված է Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումների (ԱՈԲ) առաջխաղացման հետևողական ռազմավարություն՝ համակարգային անարդյունավետությունը հասցեագրելու և կառավարման կառույցները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով: Ընդունելով, որ բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, ճանապարհային քարտեզում նշվում է գործող ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը ներդաշնակեցնող միասնական, ռազմավարական շրջանակ ունենալու ծայրահեղ անհրաժեշտությունը:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ
ՆԱԽԿԻՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սույն զեկույցում ներկայացված են միջազգային իրավական ակտերը, որոնցով անհրաժեշտ է ղեկավարվել նախկին ռազմագերիների վերաբերյալ իրավակարգավորումներ սահմանելիս, ինչպես նաև նրանց իրավունքներն ապահովելու համար օրենքները կիրառելիս: Ուսումնասիրվել է նախկին ռազմագերիների իրավունքների պաշտպանության մեխանիզմների և դրանց կիրառման վերաբերյալ միջազգային փորձը։
ԶԵԿՈՒՅՑ ՄԻՊ ԳԾ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթում ամփոփվել և վերլուծվել են կազմակերպության նախաձեռնությամբ ձևավորված մոնիթորինգային խմբի մշտադիտարկման արդյունքները՝ հաշվի առնելով միջազգային կառույցների զեկույցներում, ակտերում և վճիռներում վերհանված խնդիրներն ու առաջարկությունները, ինչպես նաև 2020-2022թ. ընթացքում ծառացած հավելյալ մարտահրավերները։
«ՈւԹ ՊԱՐԶ ԳՈՐԾԻՔ ԲԱՐԴ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ութ պարզ գործիք բարդ հակամարտությունները վերլուծելու համար» մեթոդաբանական ձեռնարկը: Այն մշակվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Հակամարտությունների կարգավորման այլընտրանքային մեխանիզմներ» դասընթացների շարքի ժամանակ օգտագործված մեթոդաբանության հիման վրա: Ակնկալվում է, որ թեմայով հետաքրքրված և կոնֆլիկտաբանության մեջ իրենց առաջին քայլերն անող երիտասարդները կարող են ինքնուրույն օգտագործել այն իրենց հասակակիցների շրջանում նմանատիպ դասընթացներ կազմակերպելու և իրականացնելու համար:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Սույն հետազոտությունը և զեկույցը, ի տարբերություն այլ ուսումնասիրությունների, հիմնված է բացառապես տվյալների առաջնային կրողների՝ զինծառայություն անցած քաղաքացիների հետ հարցազրույցների և դրանց արդյունքների վրա:
ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅՈՒ՞՛Ն։ ՀԱՅ և ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Այս հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում Հայաստանում և Ադրբեջանում խաղաղարարների իրավիճակին և հնչեցվում անմիջականորեն նրանց ձայնը: Ավարտելով այս նախագիծը՝ ցավոք մեզ չհաջողվեց գտնել մեր բոլոր կասկածների և հարցերի պատասխանները, սակայն կիսվելով մեր փորձով՝ լիահույս ենք ընդգծել որոշ կարևոր փաստեր, որոնք նպաստում են տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին։