Հրապարակումներ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԹԱՓԱՆՑԻԿ, ՆԵՐԱՌԱԿԱՆ Եւ ՀԱՇՎԵՏՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Սույն ճանապարհային քարտեզում ներկայացված է Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումների (ԱՈԲ) առաջխաղացման հետևողական ռազմավարություն՝ համակարգային անարդյունավետությունը հասցեագրելու և կառավարման կառույցները ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու միջոցով: Ընդունելով, որ բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, ճանապարհային քարտեզում նշվում է գործող ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը ներդաշնակեցնող միասնական, ռազմավարական շրջանակ ունենալու ծայրահեղ անհրաժեշտությունը:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | 2023-2024

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ
ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ 2023թ. ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հայաստանի Հարապետության զինված ուժեր (ԶՈւ) զորակոչի ընթացքում մարդու իրավունքների իրավիճակը, ինչպես նաև զինվորական ծառայության մասին զորակոչիկների ընկալումներն ուսումնասիրելու նպատակով, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է ՀՀ տարբեր մարզերի իրավապաշտպաններից բաղկացած մշտադիտարկող խումբ։ Մշտադիտարկող խումբը 2023թ. հունիսի 26-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ամառային զորակոչի ընթացքում, հարցումներ է անցկացրել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի գործընթացին ենթակա քաղաքացիների շրջանում։
ՆԱԽԿԻՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սույն զեկույցում ներկայացված են միջազգային իրավական ակտերը, որոնցով անհրաժեշտ է ղեկավարվել նախկին ռազմագերիների վերաբերյալ իրավակարգավորումներ սահմանելիս, ինչպես նաև նրանց իրավունքներն ապահովելու համար օրենքները կիրառելիս: Ուսումնասիրվել է նախկին ռազմագերիների իրավունքների պաշտպանության մեխանիզմների և դրանց կիրառման վերաբերյալ միջազգային փորձը։
ԶԵԿՈՒՅՑ ՄԻՊ ԳԾ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթում ամփոփվել և վերլուծվել են կազմակերպության նախաձեռնությամբ ձևավորված մոնիթորինգային խմբի մշտադիտարկման արդյունքները՝ հաշվի առնելով միջազգային կառույցների զեկույցներում, ակտերում և վճիռներում վերհանված խնդիրներն ու առաջարկությունները, ինչպես նաև 2020-2022թ. ընթացքում ծառացած հավելյալ մարտահրավերները։
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ». ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, 2021-2022ԹԹ.

«Խաղաղության երկխոսությունը» դեռևս հավատացած է, որ հնարավոր է ստեղծել խաղաղ և ժողովրդավար հասարակություն: Ուստի, կազմակերպությունը չի դադարում հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման առաքելությանը` խթանելով հակամարտություններից տուժած և հետհակամարտող հասարակություններում տեղական և միջազգային մակարդակով բազմաշերտ երկխոսության հաստատմանը, ինչպես նաև կերտելով ժողովրդավարություն և ժողովրդավարական կառույցներ:
«ՈւԹ ՊԱՐԶ ԳՈՐԾԻՔ ԲԱՐԴ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ութ պարզ գործիք բարդ հակամարտությունները վերլուծելու համար» մեթոդաբանական ձեռնարկը: Այն մշակվել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Հակամարտությունների կարգավորման այլընտրանքային մեխանիզմներ» դասընթացների շարքի ժամանակ օգտագործված մեթոդաբանության հիման վրա: Ակնկալվում է, որ թեմայով հետաքրքրված և կոնֆլիկտաբանության մեջ իրենց առաջին քայլերն անող երիտասարդները կարող են ինքնուրույն օգտագործել այն իրենց հասակակիցների շրջանում նմանատիպ դասընթացներ կազմակերպելու և իրականացնելու համար: