Ծրագրեր
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ․ ՓՈՒԼ 6
Ծրագրի նպատակն է վերհանել ոլորտի խնդիրները և մշակել հետազոտությունների վրա հիմնված առաջարկներ, որոնք կբարձրացնեն խորհրդարանի, պետական մարմինների և համապատասխան տեղական և միջազգային շահագրգիռ կողմերի արդյունավետությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՓԱՍՏԱԳՐԵԼՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳԻՆԸ
«Խաղաղության երկխոսություն» հկ-ն «Լեռնային Ղարաբաղ. փաստագրելով պատերազմի մարդկային գինը» ծրագրի շրջանակներում swisspeace կազմակերպության մասնագետների ներգրավմամբ իրականացնում է պատերազմի իրադարձությունները պարզաբանող նյութերի հավաքագրում՝ հիմնվելով «Հաշտեցման ռեսուրսներ» հկ-ի հետ համագործակցությամբ մշակված մեթոդաբանության վրա: 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընթացող ծրագրի փորձնական փուլն ամփոփում է 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների իրականացման և ազդեցության վերաբերյալ փաստագրումը:
«ԲԱՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը 2020 թվականի հունվարից իրականացնում է «Բաց պատմություններ» խորագրով նախաձեռնությունը: Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ հանրային բանավեճի ձևավորմանը հակամարտությունում ներգրավված հասարակություններում: Երկարաժամկետ տեսանկյունից նախաձեռնությունն ուղղված է 44-օրյա պատերազմից հետո ապագայի իրատեսական տեսլականի ձևավորմանը, անցյալի և ներկայի դասերի, հակամարտության սոցիալական, տնտեսական, քաղաքական ազդեցության, ինչպես նաև ազգային, գենդերային, կրոնական և այլ ինքնությունների ձևավորման հետ կապված խնդիրների քննադատական ու ինքնաքննադատական վերլուծության հիման վրա:
ԿՈՆՏԱԿՏ 2.0
2020թ. սեպտեմբերին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն (ԽԵ) իր գերմանական գործընկեր «OWEN» հասարակական կազմակերպության հետ համատեղ սկսեցին «Կոնտակտ 2.0. Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված տարածաշրջանի երիտասարդների շրջանում սոցիալական մեդիայի ոլորտին առնչվող հմտությունների զարգացումը՝ ի նպաստ խաղաղության հեռանկարների վերաձևավորման» եռամյա նախաձեռնությունը, որն ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խթանմանը։
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
2020թ. հունիսին «Խաղաղության երկխոսություն» հկ-ն (ԽԵ) սկսել է «Քաղաքացիական հասարակության ներուժի զարգացումը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի (ՄԻՊԳԾ) շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) գործողությունների արդյունավետ մշտադիտարկման նպատակով» ծրագրի իրականացումը: Այս նախաձեռնությամբ կազմակերպությունը ձգտում է բարձրացնել քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մշակվող պետական քաղաքականության եւ դրա իրագործման գործընթացներում:
ԽԵ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀՀ ՊՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ …
ԽԵ-ն կշարունակի ՄՒՊ ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության մշտադիտարկումը: