Իրականացված ծրագրեր
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
2020թ. հունիսին «Խաղաղության երկխոսություն» հկ-ն (ԽԵ) սկսել է «Քաղաքացիական հասարակության ներուժի զարգացումը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի (ՄԻՊԳԾ) շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) գործողությունների արդյունավետ մշտադիտարկման նպատակով» ծրագրի իրականացումը: Այս նախաձեռնությամբ կազմակերպությունը ձգտում է բարձրացնել քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մշակվող պետական քաղաքականության եւ դրա իրագործման գործընթացներում:
ԽԵ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀՀ ՊՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ …
ԽԵ-ն կշարունակի ՄՒՊ ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության մշտադիտարկումը:
ՄԵԴԻԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վանաձոր քաղաքից և հարակից տարածքներից ներգրավված 18 երիտասարդ կմասնակցի «Խաղաղության երկխոսության» և նրա գործընկերների կողմից իրականացվող 3 դասընթացի, ձեռք կբերի համայնքում առկա խնդիրներն ու կարիքները վերլուծելու, սոցիալական տեսահոլովակներ պատրաստելու կարողություններ ու հմտություններ։
«ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՔԱՂԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ» ԾՐԱԳԻՐ
Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի հյուսիսային երեք մարզերը (Լոռի, Տավուշ, Շիրակ) ներկայացնող 21 երիտասարդ կմասնակցի լրագրության եւ քաղլրագրության, տեսա-լուսանկարահանման երկու չորսօրյա դասընթացի, որոնք կկայանան այս տարվա նոյեմբերին եւ դեկտեմբերին՝ համապատասխանաբար Գյումրիում եւ Դիլիջանում։
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՑԱՆՑԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը որպես գործընկեր է ներգրավվել «Հարավային Կովկասում կանանց հիմնախնդիրներով զբաղվող ցանցի կարողությունների զարգացում» նախաձեռնությունում։