«Խաղաղության երկխոսության» հայտարարությունները

ԲԱՐԴ ՀԱՄԱՏԵՔՍՏԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՇԻՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
ԲԱՐԴ ՀԱՄԱՏԵՔՍՏԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՇԻՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Մարտի 11, 2024

Այն վայրերում, որտեղ լարվածությունը և հակամարտությունների սրման վտանգը մշտապես առկա է, խաղաղության կառուցմանն ուղղված նախաձեռնությունների կենսականությունն անհերքելի է: Հատկապես երիտասարդ սերնդի համար խաղաղասիրական ոլորտում ներգարվվելը և՛ կարևոր, և՛ միաժամանակ բարդ գործ է: Նրանց նախաձեռնություններում անհրաժեշտ է պահպանել բարդ հավասարակշռությունը՝ վնաս չհասցնելու, իրենց համատեքստին համահունչ գործելու և խաղաղության կոչերը լռեցնող հասարակական ճնշումները հաղթահարելու միջև:

Ավելին

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 07, 2015

Այսօր առավոտյան՝ ապրիլի 7-ին, Հիմնադիր խորհրդարանի կենտրոնական եւ ՀՀ տարբեր մարզերում գտնվող գրասենյակներում իրականացված խուզարկությունների, քաղաքացիական նախաձեռնության ղեկավարներին բերման ենթարկելու լուրը տրամաբանական շարունակությունն է իշխանությունների կողմից այս կամ այն չափով չվերահսկվող ընդդիմադիր ուժերի նկատմամբ վերջին ժամանակներս սկսված ահաբեկման քաղաքականության։

Ավելին

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԼՍՎԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Փետրվարի 09, 2015

ՀՀ վարչական դատարանը վարույթ ընդունեց տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ «Խաղաղության երկխոսության» հայցադիմումներն՝ ընդդեմ պաշտպանության նախարարության։

Ավելին

«ՈՉ ԹԵ ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ԱՅԼ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐ»

Սեպտեմբերի 23, 2014

Պաշտպանության, Կրթության եւ գիտության նախարարությունների եւ Երկրապահ կամավորականների միության եռակողմ հուշագրի հիման վրա շուտով Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում կստեղծվեն հայրենասիրական ակումբներ:

Ավելին

Հայտարարություն

Մայիսի 07, 2014

Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը, ով 2007 թվականին Վրաստանի հանդեպ հետախուզական գործունեություն ծավալելու համար իշխանությունների կողմից հայտարարվեց անցանկալի անձ (pesona-non-grata) եւ վտարվեց երկրից, «Նոյան Տապան» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին:

Ավելին

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ «ԲԱՆԱԿՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱԿՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հունվարի 29, 2014

Բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանության աշխատակիցներն սկզբում խոչընդոտեցին ակցիայի մասնակիցների մուտքն «Ազատության» հրապարակ, այնուհետեւ՝ բերման ենթարկեցին ակցիային իրենց զորակցությունը հայտնած երեք քաղաքացիների` Վարդգես Գասպարիին, Արա Նեդոլյանին եւ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի աշխատակից Արտաշես Սերգոյանին:

Ավելին