«Խաղաղության երկխոսության» հայտարարությունները

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ 2025 Թ.-Ի ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
📌 «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2025 թ.-ի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ» ԸՆԴԳՐԿՎԵՑ ՄԻՊ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2025ԹԹ. ԳԾ-Ի ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ
Դատապարտում ենք ոստիկանության կողմից զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության բռնության հերթական դրսևորումը
Խստորեն դատապարտում ենք զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության կողմից շարունակաբար դրսևորվող անմարդակային վերաբերմունքը և բռնությունները` պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել օրինազանցությունները վերացնելու, նման վարքագծի դրսևորումները բացառելու և մայրերի նկատմամբ բռնություններ կիրառողներին օրենքի ողջ խստութամբ ենթարկելու քրեական պատասխանատվության:
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր առավոտյան՝ ապրիլի 7-ին, Հիմնադիր խորհրդարանի կենտրոնական եւ ՀՀ տարբեր մարզերում գտնվող գրասենյակներում իրականացված խուզարկությունների, քաղաքացիական նախաձեռնության ղեկավարներին բերման ենթարկելու լուրը տրամաբանական շարունակությունն է իշխանությունների կողմից այս կամ այն չափով չվերահսկվող ընդդիմադիր ուժերի նկատմամբ վերջին ժամանակներս սկսված ահաբեկման քաղաքականության։
ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԼՍՎԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՀՀ վարչական դատարանը վարույթ ընդունեց տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ «Խաղաղության երկխոսության» հայցադիմումներն՝ ընդդեմ պաշտպանության նախարարության։
«ՈՉ ԹԵ ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ԱՅԼ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐ»

Պաշտպանության, Կրթության եւ գիտության նախարարությունների եւ Երկրապահ կամավորականների միության եռակողմ հուշագրի հիման վրա շուտով Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում կստեղծվեն հայրենասիրական ակումբներ:
Հայտարարություն
Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը, ով 2007 թվականին Վրաստանի հանդեպ հետախուզական գործունեություն ծավալելու համար իշխանությունների կողմից հայտարարվեց անցանկալի անձ (pesona-non-grata) եւ վտարվեց երկրից, «Նոյան Տապան» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին: