«Խաղաղության երկխոսության» հայտարարությունները

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ 2025 Թ.-Ի ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ 2025 Թ.-Ի ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հուլիսի 17, 2025

📌 «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2025 թ.-ի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին:

Ավելին

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՊՆ-ԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆԶԸ

Մայիսի 06, 2017

ՀՀ վարչական դատարանը, Կարեն Զարիկյանի նախագահությամբ, ս․ թ․ ապրիլի 18֊ին կայացած նիստում մերժեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ 1994-2014 թվականների ընթացքում զինված ուժերում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն (մասնավորապես՝ մահացածի անուն-ազգանունը, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը, զորամասի հրամանատարի անունը, ազգանունը և կոչումը, տուժողի մահվան պատճառը և համառոտ նկարագրություն դեպքի վերաբերյալ) տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Ավելին

ԿԱՍԵՑՈՒՄԻՑ ԿՀԱՆՎԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՀԱՅՑԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ

Մարտի 03, 2017

2017 թ.-ի մարտի 7-ին՝ ժամը 15:30, ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու պահանջով «Խաղաղության երկխոսություն» (ԽԵ) հասարակական կազմակերպության հայցի քննությունը:

Ավելին

ԵԱՀԿ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓԱԿՎԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փետրվարի 16, 2017
On the Possible Closure of the OSCE Office in Yerevan

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանում (այսուհետ՝ Գրասենյակ) ստեղծվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1999թ. հուլիսի 22-ի որոշմամբ և սկսել է իր գործունեությունը 2000թ. փետրվարի 16-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵԱՀԿ-ի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը վավերացնելուց հետո:

Ավելին

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԱԿԱՆԱՎՈՐ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Օգոստոսի 24, 2016
Human Rights Defender Mikayel Danielyan Dies In Yerevan

Այսօր, 2016թ. – ի օգոստոսի 24 –ին, կյանքից հեռացավ ականավոր հայ իրավապաշտպան Միքայել (Միկա) Դանիելյանը։ 1997թ-ին Մ. Դանիելյանը հիմնադրեց «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպանական հասարակական կազմակերպությունը, որի աշխատանքին էլ նվիրեց իր ամբողջ ուժն ու եռանդը։

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 19, 2016
A riot police officer installs barbed wire as others block the street towards the Presidential Residence to prevent a march of anti-government protesters, supporters of the armed group who have been holed inside a police station, in Yerevan, Armenia, Saturday, July 30, 2016. Armed members of an opposition group barricaded inside a police station in Armenia's capital shot an officer dead on Saturday, police said. (Hrant Khachatryan/PAN Photo via AP)

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ոստիկանության կողմից քաղաքացիների ապօրինի ձերբակալությունները, բաժիններ բերման ենթարկելը, ծեծի ենթարկելը, մարդու իրավունքների նկատմամբ ցանկացած ոտնձգությունները, գտնել եւ պատժել կամայականություններում մեղավորներին։

Ավելին