Հայտարարություններ

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ 2025 Թ.-Ի ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
📌 «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2025 թ.-ի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՉԵՂԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտնում ենք, որ մարտ, ապրիլ և հունիս ամիսներին նախատեսվող դասընթացները կչեղարվեն, պայմանավորված ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության հայտարարմամբ: Հայցում ենք բոլոր դիմորդների ներողամտությունը եւ հայտնում, որ դասընթացների վերսկսման դեպքում նախևառաջ կուսումնասիրվեն արդեն իսկ հավաքագրված հայտադիմումները, որից հետո անպայման կապ կհաստատենք դիմումատուների հետ:
#CORONA19
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ Եւ ՀՐԱՏԱՊ

2018թ․ հեղափոխության շարժիչ ուժն արդարության և արժանապատվության, ժողովրդի իշխանության վերականգման ցանկությունն էր, որը բխում էր սոցիալական արդարության համակարգային և համատարած բացակայությունից: Ընտրական իրավունքի խեղաթյուրման, հանրային շահի քողի տակ սեփականության իրավունքի ոտնահարման, խոշտանգումներից ու ոստիկանական կամայականություններից զերծ մնալու ու կրթական իրավունքների զանգվածային ոտնահարումների պայմաններում արդարադատությունը հասանելի չէր ՀՀ քաղաքացիների համար:
ՄԵԴԻԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Եթե 16-25 տարեկան եք, բնակվում եք Վանաձոր քաղաքում կամ հարակից բնակավայրերում, և ցանկանում եք ձեռք բերել տեսանկարահանման ու խմբագրման (վիդեոմոնտաժ) հմտություններ, ծանոթանալ սոցիալական գովազդների ստեղծման եղանակներին, բարձրաձայնել համայնքի խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներում գործուն մասնակցություն ունենալ, ձեռք բերել հմտություններ, որոնք ձեզ հետագայում ավելի պահանջված կդարձնեն աշխատաշուկայում, ապա ԴԻՄԵ՛Ք։
Մահացել է CMI-ի գործադիր տնօրեն Թուիյա Թալվիտիեն

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի թիմն իր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում CMI- ի թիմին և Տուիյայի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին:
Լուսանկարում ՝ Թուիյա Թալվիտիեն: Աղբյուրը ՝ CMI (www.cmi.fi)
2020Թ․ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ 11-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ ԿՆՇԻ

2020թ․հունվարի 10-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն իր 11-րդ տարեդարձը կնշի։