Հայտարարություններ

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ 2025 Թ.-Ի ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
📌 «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2025 թ.-ի ամառային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2017թ. հունիսի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում Ոստիկանությանը քննադատող գրառում կատարելուց հետո ստացել է մահվան մանրամասն նկարագրված սպառնալիքներ Աշոտ Ավանեսյան անունով օգտատիրոջ կողմից:
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՊՆ-ԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆԶԸ
ՀՀ վարչական դատարանը, Կարեն Զարիկյանի նախագահությամբ, ս․ թ․ ապրիլի 18֊ին կայացած նիստում մերժեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ 1994-2014 թվականների ընթացքում զինված ուժերում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն (մասնավորապես՝ մահացածի անուն-ազգանունը, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը, զորամասի հրամանատարի անունը, ազգանունը և կոչումը, տուժողի մահվան պատճառը և համառոտ նկարագրություն դեպքի վերաբերյալ) տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
ԿԱՍԵՑՈՒՄԻՑ ԿՀԱՆՎԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՀԱՅՑԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ
2017 թ.-ի մարտի 7-ին՝ ժամը 15:30, ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու պահանջով «Խաղաղության երկխոսություն» (ԽԵ) հասարակական կազմակերպության հայցի քննությունը:
ԵԱՀԿ ԵՐԵՒԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓԱԿՎԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանում (այսուհետ՝ Գրասենյակ) ստեղծվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1999թ. հուլիսի 22-ի որոշմամբ և սկսել է իր գործունեությունը 2000թ. փետրվարի 16-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵԱՀԿ-ի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը վավերացնելուց հետո:
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԱԿԱՆԱՎՈՐ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Այսօր, 2016թ. – ի օգոստոսի 24 –ին, կյանքից հեռացավ ականավոր հայ իրավապաշտպան Միքայել (Միկա) Դանիելյանը։ 1997թ-ին Մ. Դանիելյանը հիմնադրեց «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպանական հասարակական կազմակերպությունը, որի աշխատանքին էլ նվիրեց իր ամբողջ ուժն ու եռանդը։