Շահերի պաշտպանություն

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ 2024 Թ.Ի ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2024 թ.ի ձմեռային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին:

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎԱԾ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»

Նոյեմբերի 6-ին Երեւանում, «Մեդիա կենտրոնում» քննարկվեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության (ԽԵ) կողմից ձեւավորված մշտադիտարկող խմբի ավարտական զեկույցը` «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի» շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ։
ԿԱՅԱՑԱՎ ՄԻՊ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հուլիսի 10-ին կայացավ «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախաձեռնության շրջանակներում ձևավորված մշտադիտարկման խմբի երկրորդ աշխատանքային հանդիպումը:
ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵՑ ՊՆ-ԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԿԱՏԱՐԵԼ

«Խաղաղության երկխոսությունը» դեռեւս նախորդ տարի ռազմավարական դատավարական գործընթաց էր նախաձեռնել՝ ի պաշտպանություն հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվող ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների շահերի։
«ԽԵ»-Ն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ՆԱԽԱՁԵՌՆԵԼ

Փաստաբան Արթուր Սուքիասյանի ներգրավմամբ, ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակված զինծառայողներից մեկի դիմումի հիման վրա կազմակերպությունը պատրաստվում է դատարան դիմել նրա նկատմամբ կիրառված ՀՀ կառավարության որոշման դրույթն անվավեր ճանաչելու պահանջով։
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ «ՄԱՇՈՒՄ» ԵՆ ՀՀ ԶՈՒ-Ն

Զինված ուժերում մարդու իրավունքների խնդիրը միշտ մտահոգության առարկա են իրավապաշտպանների համար։ Տեղական եւ միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ պետդեպարտամենտի հաշվետվությունները փաստում են, որ այս առումով հայկական զինված ուժերում եւս իրավիճակը հեռու է օրինակելի լինելուց։