Շահերի պաշտպանություն

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ն ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ 2024 Թ.Ի ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2024 թ.ի ձմեռային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին:

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎԱԾ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
«ԽԵ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՕԳՈՒՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՆՁՎԵՑ 2.520.157 ՀՀ ԴՐԱՄ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ 2021 թվականի հոկտեմբերի 07-ին թիվ ՎԴ/1362/05/18 վարչական գործով կայացված վճռի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարությունից հարկադիր կատարման միջոցով հօգուտ քաղաքացի Ա.Ս.-ի բռնագանձվեց 2.520.157 ՀՀ դրամ գումար:
«ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ». ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում զորակոչիկների համար պատրաստված մի տեսանյութ, որը պատմում է զինվորական ծառայության ընթացքում խոշտանգումներից և նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի, դրա ապահովման ուղղությամբ պետության պարտավորությունների և այդ իրավունքի խախտումը կանխելու նպատակով իրականացվող հնարավոր գործողությունների մասին:
ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ

2020 թվականի ձմեռային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է 2020 թվականի ձմեռային զորակոչի անցկացման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանությանն աջակցելու պատրաստակամության մասին։
Իրենց իրավունքների հնարավոր խախտումները բացառելու նպատակով զորակոչիկները կարող են իրավաբանական խորհրդատվություն և անհրաժեշտ այլ մասնագիտական աջակցություն ստանալու նպատակով դիմել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը։
ՈՒՂԵՑՈՒՅՑ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Միջոցառումներ, որոնք իրականացվելու են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու և զորակոչիկների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Եթե ունեք տեղեկություններ 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում վերոնշյալ միջոցառումների թերի իրականացման վերաբերյալ, խնդրում ենք զանգահարել «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գրասենյակ` +374 (322) 21340; +374 (55) 820 632 կամ (93) 820 632 հեռախոսահամարներով:
ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը տրամադրում է իրավական աջակցություն զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ: